Նաիրա Զոհրաբյան. Հայաստանում ոստիկանություն կա՞
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի աջակիցները Արագածոտնում խոչընդոտում Yerevaн.today-ի լրագրող Սյուզի Բադոյանի մասնագիտական աշխատանքը, հրմշտում նրան, իսկ հարևանությամբ կանգնած ոստիկանները չեն արձագանքում կատարվածին։
«Հայաստանում ոստիկանություն կա՞, թե՞ ոստիկանն ընդամենը Նիկոլի միտինգի մասովկան է։
Նիկոլականության աղանդի հետևորդները հարձակվում են լրագրողի վրա, իսկ քիչ այն կողմ կանգնած ոստիկանը պարզապես փախնում է։
ՀՀ ոստիկանապետ, էս բոլոր դրվագները հիշեք՝ շուտով պետք են գալու»,-գրել է Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին