«Հայաստան» դաշինք. «Ազատության հրապարակում ամփոփում ենք մեր հաղթարշավը»
Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքից հետո դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի գլխավորությամբ դաշինքի անդամներն ու հավաքված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
Այս պահին դաշինքի առաջնորդներն արդեն Ազատության հրապարակում են, իսկ մարդկանց հոսքը Մաշտոցի պողոտայով դեպի հրապարակ դեռ շարունակվում է։
«Հաղթական երթով եկանք այնտեղ, որտեղից մեկնարկել էլ մեր քարոզարշավը և ամփոփում ենք մեր հաղթարշավը։ Հույսով, հավատով, որ երկու օր անց՝ հունիսի 20-ին, մեր քաղաքացիները գնալու են ընտրատեղամաս և իրենց քվեն տան «Հայաստան» դաշինքին։
Հունիսի 20-ին ճանապարհ ենք սկսում դեպի ուժեղ Հայաստան»,- հայտարարեցին Ազատության հրապարակում։
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանրահավաքին ու երթին մասնակցող քաղաքացիներին։
«Հանրահավաքն ավարտված է։ Շատ զգացված ենք։ Լավ եղեք, բոլորիդ առողջություն եմ ցանկանում։ Վստահ եղեք՝ կրելու ենք»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Սիրուշոն հայրենասիրական երգերից հատվածներ կատարեց
- Ռոբերտ Քոչարյան. Ամեն ինչ լավ է լինելու
- Իշխան Սաղաթելյան. Մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու
- Դաշինքում միավորվել են ազգային գաղափարախոսությունը, կամքը, վճռականությունը և ձեր քվեն. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով
- Հունիսի 20-ից հետո կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ. Գեղամ Մանուկյան
- Աննա Գրիգորյան. Հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, պետությունը մեկն է բոլորիս համար
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
- Վահե Հովհաննիսյան. Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան