Բեզ պիտի մինուտ դեսպանին ընդգրկում ես ցուցակի 3-րդ համար և ժողովրդին խաբո՞ւմ. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ինձ համար մեռած է այն մարդը, ով այդ օրը իր քարոզարշավի պատճառով վթարի է ենթարկել այլ քաղաքացու մենքենան, որի երեխան ընկել է կոմայի մեջ և նա դեռ միտիգ վարելու և հիմարություններ խոսելու սիրտ ունի»,- անդրադառնալով նախորդ օրը ՔՊ հանրահավաքում Սուրիկ Պապիկյանի ելույթին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը և հավելեց, որ նման վարք է դրսևորում մի մարդ, որն ուսուցիչ է և տարիներ շարունակ Հոյոց պատմություն է դասավանդել:
Անդրադառնալով նախորդ օրը մեկ այլ ելույթ ունեցողի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նա ԱԱԾ-ի բացահայտված գործակալ է, նաև թուրքական գործակալ և շեշտեց, որ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը և ասածները ճիշտ են:
Աշոտյանը մեջբերեց Արարատ Միրզոյանի հնչեցրած հիմնավորումը, թե ԱԱԾ-ի հետ համաձայնել է համագործակցել, քանի որ արտասահամանում պետք է հոդվածներ տպեր և նկատեց, որ ըստ Միրզոյանի՝ ստացվում է՝ Ցեղասպանության թանգարանում աշխատողները կամ արտասահմանում գիտական հոդված գրողները բոլորն ԱԱԾ գործակալ են:
«Դրսում իմ հոդվածները տպվել են մինչև քաղաքականությամբ զբաղվելը, իսկ քաղաքականության մեջ էլ ցեղասպանության հարցը դրսում գործընկերներիս հետ մշտապես ներկայացրել եմ, ինձ ԱԱԾ-ի հետ համագործակցելու կես բերան առաջարկ չեն արել»,-հայտարարեց Աշոտյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տարակուսանք հայտնեց, որ այդ դրսևորումներից հետո դեռ իշխանությունները փորձում են խոսել ինչ որ մի նվաճման մասին:
«Լիլիթ Մակունցը ապրիլի վերջին ԱՄՆ-ից ստացել է ագրեման՝ համաձայնություն դեսպան նշանակվելու համար, դրանից հետո բես պիտի մինուտ դեսպանին ընդգրկում ես ցուցակի 3-րդ համար և ժողովրդին խաբում ե՞ս, Մակունցն այդպիսի էլեկտորալ ֆիգուրա է՞, երրորդ համար ես բերում մարդուն, ով չի աշխատելու այդտեղ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև նախորդ օրը Հ1-ի եթերում անցկացված ամփոփիչ բանավեճին և նշեց, որ այն Փաշինյանին հերթական շողոքորթելու սցենար էր, երբ հրավիրվել էին միայն իր կողմնակից դաշինքները և տարբեր կողմերից փորձում էին հայտարարել, որ նա 60 % ձայն ունի:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տարակուսեց, թե որտեղից են վերցրել այդ տոկոսը և ենթադրեց, որ Նիկոլ Փաշինյանը նման մեծ հեղինակություն կարող է ունենալ միայն Ադրբեջանում։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում չկա այդպիսի քաղաքական վիագրա, որը կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը. Արմեն Աշոտյան
- Իշխանական իրավապահ համակարգի եռյակը՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունն անցել են պատժիչ գործողությունների. Արմեն Աշոտյան
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Շիրակի մարզում է
- «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը. Սոս Հակոբյան
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում է
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Աջափնյակում
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին