Նույն խրամատում պատերազմ անցած երկու եղբոր է իրար դեմ հանել. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր 19։00 հավաքվում ենք Հանրապետության հրապարկում։ Ելույթ ունեմ ու ցանկանում եմ դիմել նաև բոլոր այն մարդկանց, որոնք այդտեղ չեն, անգամ չեն պատրաստվում Հայաստան դաշինքի օգտին քվեարկել։ Կուզեմ ուղղել ինձ հարազատ կոնկրետ մարդկան, որոնք ապրում են Ցամաքասարում, Արմավիրում, Թալինում, Դավիթաշեն թաղամասում։ Նրանց անունները չեմ տալիս։ Բայց վստահ եմ, որ ամեն մեկդ իր շրջապատում, ընկերների, բարեկամների մեջ կգտնեք նույնպիսի մարդկանց։ Նրանք բոլորն էլ իմ հարազատներն են։ Ազգականները։ Կիսել ենք իրար հետ ուրախություն ու տխրություն։ Հարսանիք, թաղում, մեծ սեղանի շուրջ նիստ ու կաց։
Առաջին անգամ նրանց շրջանակում դժվար եղավ 2018-ի հոկտեմբերին։ Նրանք արդեն դարձել էին սև ու սպիտակի գերի։ Առաջին հարսանիքն էր գերդաստանում դրանից հետո։ Մի քանի հարյուր մարդ կար։ Մեկ էլ հասկացա, որ բարեկամությունը չէր իշխողը, ես, իրենց սիրելի ազգականը դարձել էի այս իշխանության հռչակած սեւը, իրենք՝ անհասկանալի սպիտակը։ Հետո գծվեց ջրբաժանը։ Այն արդեն վախենում եմ, որ վիհ է դարձել։ Բայց չեմ ուզում այդպես շարունակվի։ Մենք չենք թողնելու, որ այդպես շարունակվի։ Հասկանում եմ, որ մեր մեջ, ինչպես մեր բոլոր հայրենակիցների, համագյուղացիների, հարեւանների մեջ բաժանումը եղել է ոչ թե լուրջ հարցի պատճառով, այլ այս մարդու պատճառով։ Նա քեն ու ատելություն բերեց յուրաքանչյուրիս գերդաստան, թաղամաս, բնակավայր։
Հանեն՞նք այդ ատելությունը, այդ մարդուն մեր մեջտեղից հեռացնենք, կտեսնեք, թե ոնց լիաթոք մեկ մեկու ուրախությանը ներկա կլինենք, մեկս մյուսի ցավը կսգանք։ Նույն խրամատում պատերազմ անցած երկու եղբոր է իրար դեմ հանել։ Թուրքն անգամ այդ չէր կարող անել։ Սատանան վերացնենք մեր միջից։ Վստահ եմ, լինելու է։ Մենք հաջողելու ենք դա անել։
Ու վստահ եղեք՝ աշխատանքով, արարումով, ազգային, բարոյական, հոգեւոր, մշակութային կրթությամբ, դաստիարակությամբ ժողովրդին դարձնելու ենք Ազգ՝ հանուն ուժեղ Հայաստանի։
Հ.Գ. որքան էլ խոսքերս փորձեն աղավաղել ու շարունակեն լարել բոլորիս բոլորիս դեմ։ Դրա վերջը գալու է»։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին
- Ռոբերտ Հայրապետյան. Լինելու եմ հրապարակում, որ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված 11 ընկերներիս համար վերականգնեմ արդարությունը
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր ժամը 19-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում
- Գեղամ Մանուկյան. Հողատուի սրտին դարդ է եղել Թուրքիայի դրոշ այրելը
- Գեղամ Մանուկյան. Որքան նրան մեջբերում եք, այնքան դիակն արհեստական շնչառություն է ստանում
- Ամեն օրն էլ պետք է օգտագործել այս կառավարությանը նաև առանց ընտրությունների հեռացնելու համար. Գեղամ Մանուկյան
- Ծառայությունից թռած իշխանության դիմապատկերը. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում