Քաղաքական 18:16 18/06/2021 Հայաստան

Էրդողանի և Ալիևի միջև կայացած երկխոսությունը փաստում է՝ գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ: 

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը:

Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ:

Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են:

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:

Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 2020թ. 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Գևորգ Պետրոսյան. Ո՞նց կարելի ա կոմունիկացիա տրամադրել ռազմագերի պահող թշնամի երկրին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Բարոյական չէ, հետպատերազմական շրջանում թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում 800 հազար դրամ»
Վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակները՝ մասնավորապես հաստիքային դրույքաչափերը։  Երևանի ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am
12:35
«Երևանի ՋԷԿ»-ում չարաշահումների գործը դատախազությունն ուղարկել է ՔԿ
Գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
Ադրբեջանի գործողությունների մեկ այլ ուղղություն, որ հստակ վարկաբեկման ու քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Աշխատանքներ են տարվում՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթները․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշման վերաբերյալ, որով դադարեցվում է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կոմունիկացիաների բացման ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր․ Փաշինյան
«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի...
Աղբյուր` Panorama.am
12:09
Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը
Եվրոպայի մի շարք քաղաքներում ջրհեղեղներ են։Կան մեծաքանակ զոհեր։Արդյո՞ք Երևանը քաղել է դասեր։Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ամեն քայլ ձեռնարկել՝ նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմին կանգնեցնելու համար․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
Աղբյուր` Panorama.am
11:55
Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողներն ինստիտուտ գնալու փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՍԱՏՄ. Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադամ Շիֆ․ Ադրբեջանի պատասխանատվության ժամանակն է
«Այն տեղեկությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, երեք հայ զինվորի սպանությունը և երկու...
Աղբյուր` Panorama.am
11:29
Փշատավան համայնքում շչակ է գործարկվելու
Հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ»...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տոկիո.Վանաձորցի բռնցքամարտիկ Դարչինյանը քառորդ եզրափակչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերը և անցավ հաջորդ փուլ։ Ճապոնիայի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
11:07
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին․ Ֆարհան Հակ
ՄԱԿ-ը «աճող մտահոգությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին, ներառյալ այսօրվա վերջին միջադեպը։...
Աղբյուր` Panorama.am
10:59
Կառավարության նիստի օրակարում ընդգրկված բոլոր հարցերը չզեկուցվող են
Կառավարության քիչ անց տեղի ունենալիք նիստի օրակարգում 34 հարց է ընդգրկված։ Բոլոր հարցերը չզեկուցվող են, դրանցից երկուսը վերաբերում են որդեգրմանը...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դադարեցրեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական ֆինանսական օգնությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
ԱՄՆ-ը Պետդեպը դատապարտում է սահմանին լարվածությունն ու հորդորում՝ վերադառնալ առարկայական քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
ԱՄՆ-ն դատապարտում է վերջերս բռնության աճը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով: Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել...
Աղբյուր` Panorama.am
10:42
Աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը
Հունիսին Դուբայի օպերային թատրոնում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգը, որը մեծ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Վարդան Հարությունյան. Իսկ մենք հպարտանում են, որ դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ
Կարևորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը։
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:20
«Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր
«Կասպերսկի» ընկերությունը 2020-ի մարտից մինչև 2021 թվականի հուլիսը COVID-19-ի թեմայով ավելի քան հինգ հազար խարդախ կայք է գրանցել և...
Աղբյուր` Panorama.am
10:06
Տիգրան Աբրահամյան. Տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից, բացի ՀՀ-ից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:00
ՊՆ. Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, մեկ զինծառայող վիրավորվել է
Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Հրապարակ». «Առաքելություն»՝ չգործող կուսակցություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». ՀՀ իշխանությունները ուզում են տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանցիները որոշ հատվածներում հարձակվել են ՀՀ սահմանի վրա, իսկ հայկական գերիշխող մի հենակետ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում և խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչև ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան. Պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». ԱԳՆ-ում աշխատակիցները դժգոհություն են հայտնել Արմեն Գրգորյանի նշանակման կապակցությամբ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}