Քաղաքական 22:30 18/06/2021 Հայաստան

Մեզ ծանր և դժվարին աշխատանք է սպասվում՝ երկիրը ծնկած վիճակից կրկին ոտքի կանգնեցնելու համար․ Սերժ Սարգսյան

Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Այս մասին քարոզարշավի վերջին օրը՝ իր ելույթում նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանություններն իրենց կառավարման երեք տարիների ընթացքում գլխիվայր շուռ են տվել այն արժեքները, որոնք եղել են մեր ժողովրդի, պետության զարգացման ու առաջընթացի հիմքում։

«Սուտը ներկայացրել են՝ վերջին ճշմարտություն, անաստվածությունը՝ որպես ազգային հավատ, կոռուպցիան, թալանը՝ իրենց աշխատանքի արդար փոխհատուցում, թշնամուն խայտառակ պարտվելը՝ որպես հպարտության առարկա և այսպես շարունակ»,- ասաց Սարգսյանն ու շարունակեց․

«Չնայած մեր բազմաթիվ զգուշացումներին, դյուրահավատ ժողովրդի մի մասը հեշտորեն կուլ տվեց այս խայծն ու հավատաց սրանց։ Ձեր աշխատանքի ամբողջ դժվարությունը հենց դրանում է ՝ մոլորված ժողովրդին փաստերով ցույց տալ իրականությունը, որ առանց չափազանցության ազգովի կանգնած ենք անդունդի եզրին և ետ չդառնալու, չսթափվելու դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու»։

Ամփոփելով քարոզարշավը, Սերժ Սարգսյանն ասաց, որ մարզային այցելությունների ժամանակ նկատել է քարոզարշավի սկզբում և վերջում մարդկանց տրամադրությունների զգալի փոփոխություններ։

Միաժամանակ նա նշեց, որ շատերը ճիշտ են կողմնորոշվել և պատրաստ են ընտրել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ և աշխարհի հետ համաքայլ զարգացող ուժեղ Հայաստանի հանրապետությունը, որը կարող է ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքը։ 

«Մեզ ծանր և դժվարին աշխատանք է սպասվում՝ երկիրը ծնկած վիճակից կրկին ոտքի կանգնեցնելու համար։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան՝ հանուն իրենց կյանքը մեր հայրենիքի համար զոհած նահատակների հիշատակին, հանուն նրա, որ մենք հայ մնանք և հզոր հայրենիք ունենանք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը և ընդգծեց, որ կլինի իր թիմի կողքին այդ դժվարին ճանապարհին։

«Ես քաղաքական խրամատը լքողը չեմ, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չեմ լքել մեր երկրի պաշտպանության խրամատը։ Վստահ եղեք, որ պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- իր խոսքում նշեց Սարգսյանը։ 

Այնուհետև նա դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ ասաց. 

«Հունիսի 20-ին ամեն ինչ Ձեզնից է կախված։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագան կամ, առանց չափազանցության, պետություն այլևս լինելու է, թե՝ ոչ։ Ապավինում եմ Ձեր ողջամտությանը։ Ձեր քվեարկությունից է կախված Արցախը կմնա հայկական, թե՝ ոչ։ Դուք պետք է երկու օրից որոշեք՝ արդյոք Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը կլինեն պաշտպանված, թե՝ ոչ»։

Դիմելով դեռևս չկողմնորոշված քաղաքացիներին, Սերժ Սարգսյանը նշեց, որ երեք տարիների ընթացքում այս իշխանությունները միայն խաբել են, գեղեցիկ խոսքերով թմրեցրել, ավերել երկիրը։

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,- նշեց Սերժ Սարգսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.  «Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օլիմպիադայի չորրորդ ոսկե մեդալը Ռուսաստանին
Տոկիոյի Օլիմպիական խաղերում 80 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում ռուս թեքվոնդիստ Մաքսիմ Խրամցովը հաղթել է հորդանանցի Սալեհ Ալ-Շարաբատին:Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարմնամարզիկները Ռուսաստանին բերել են թվով արդեն երրորդ օլիմպիական ոսկին
Ռուս մարմնամարզիկները 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում:Այս մասին գրում է Ռիա Նովոստին։   Նիկիտա...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են
2021 թվականի հուլիսի 24-ին, ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․  ծնված...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանական ԶՈւ-երը վերսկսել են կրակել Երասխի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Արարատի մարզի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել
Օլիմպիադայում չորս գերմանուհի մարմնամարզիկները ելույթ են ունեցել ամբողջովին փակ համազգեստներով: Ցույց տալու համար, որ նրանք դեմ են սպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանում տեղատարափ անձրևների ու սողանքների պատճառով զոհերի թիվը հասնում է 164-ի
Հնդկաստանի կենտրոնական մասում գտնվող Մահարաշտրա նահանգում անբարենպաստ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է առնվազն 164-ի, անհայտ կորել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ակբա բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ամիրյան փողոցի ևս մի «խուլիգան»
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հասարակությունն անտարբեր չէ, պարզապես կայծ տվող չկա, որ առողջ տարրերը բռնկվեն․ Շահե Աճեմյան
«Երեք տարի առաջ ես գիտեի, որ նիկոլենք, իրեն բերող Արևմուտքի մութ ուժերը հանձնելու են Արցախը, Արցախի հարցը լուծելու են ի շահ Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
16:10
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի
Աղետի պատճառած վնասը գնահատվում է 11 մլրդ դոլար։
Աղբյուր` Panorama.am
16:00
ՌԴ Դաշնության Խորհուրդը գնահատել Է Դոնբասի հարցով Ուկրաինայի նախկին նախարարի հայտարարությունը
Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը կարծում է,որ Դոնբասի հարցով Ուկրաինայի նախկին նախարար Յուրի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ
Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
Նիստը կայանալու է օգոստոսի 2-ին:
Աղբյուր` Panorama.am
15:41
Սամարայում վարորդական իրավունք չունեցող վարորդը տրամվայի և 11 մեքենայի վթարի պատճառ է դարձել
Սամարայում բերման է ենթարկվել առանց վարելու արտոնագրի օտարերկրյա մեքենայի վարորդը, որ  11 մեքենայով և տրամվայով վթարի է ենթարկվել, նա...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը...
Աղբյուր` Panorama.am
15:33
Հունաստանի նախագահ. Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան...
Աղբյուր` Panorama.am
15:28
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Աղբյուր` Panorama.am
15:25
Կոմիտաս ունենալն անիմաստ է դառնում, եթե մենք ազգովի տրվում ենք ռաբիզի. Ռուբեն Բաբայան
«Ինչ է վերջիվերջո ազգային մշակույթ կամ ազգային արժեք: Ըստ իս՝ առաջին հերթին մարդն է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ընդամենը 20 օր առաջ ասում էին ինքը թուրքական գործակալ է, հիմա ենթադրյալ գործակալին տանում են անվտանգության խորհրդի քարտուղար․ Պետրոսյանը՝ Միրզոյանի հանավական նշանակման մասին
«Ծաղրը պոզով-պոչով չի լինում․ սահմանին կրակոցներ են, գերիներ են վերցնում, զինվոր են սպանում, երկրի ղեկավարը գնացել է Օլիպիական...
Աղբյուր` Panorama.am
15:18
Թադևոս Ավետիսյան. Տնտեսության իրական անկումը շարունակվում է
«Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումները»:
Աղբյուր` Panorama.am
15:07
Բացահայտվել են պետհամարանիշերի շորթման դեպքեր
2021 թվականի հունիսի 10-ին տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի երեք տարբեր բնակիչներ  հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախում բնակիչներից մեկը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներ Շիրակի մարզում. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
14:51
Առաջին անգամ ռուս խաղաղապահները ծնունդ են ընդունել Արցախում
Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:42
«Լավ մնացեք». Ազատ Ասոյանն այսօր կդառնար 27 տարեկան
Այսօր 2014-ի հուլիսին արցախա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հանուն հայրենիքի կյանքը զոհած Ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}