Քաղաքական 13:33 18/06/2021 Հայաստան

Եվրոպական երկրները աջակցություն կցուցաբերեն Հայաստանում ընտրական գործընթացին

Հայաստանի կառավարության պաշտոնական խնդրանքով՝ Եվրոպական միությունը (ԵՄ), Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության կառավարություններն աջակցություն են ցուցաբերելու հունիսի 20-ին Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնության նպատակն է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ կազմակերպելու վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդելու ընտրական մարմինների կարողությունները։ Այս մասին հայտնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP)։

Նշվում է, որ աջակցությունն ուղղորդվում է «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի միջոցով և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ սերտ համագործակցությամբ։

ՀԸԳԱ-ն թիրախավորելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են 2017թ․ ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի (ԸՆՍ) շարունակական օգտագործումը, օժանդակությունը ԿԸՀ-ին՝ ընտրողների համար կրթական նյութեր պատրաստելու հարցում, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ կապված ընտրական գործընթացների հետ, ինչպես նաև առողջապահական և անվտանգության միջոցառումների ապահովումը՝ ընտրությունների օրը ՔՈՎԻԴ-19-ի տարածման ռիսկերը նվազեցնելու համար։

«Մեր աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի կայուն ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը՝ կազմակերպելու ժողովրդավարական ընտրություններ: Այն իրականացվում է բարելավելով ընտրական գործընթացների վերահսկման համար պատասխանատու առանցքային ինստիտուտների տեխնիկական ներուժի ու փորձագիտական հմտությունները, և քաջալերելով ընտրողների բավարար չափով չներկայացված ու խոցելի խմբերին՝ օգտվելու իրենց ընտրական իրավունքից՝ կրթության և իրազեկվածության բարձրացման միջոցով։ Սա հիմք է հանդիսանալու վստահելի, ներառական և թափանցիկ ընտրությունների համար», - հայտարարեցին միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչները։

Այս աջակցությունը հիմնված է տեխնիկական աջակցության արդյունքների վրա՝ իրականացված Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ: ՀԸԳԱ թիմը նաև սերտորեն համակարգում է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք նույնպես տեխնիկական օժանդակություն են ցուցաբերում ընտրական գործընթացներին՝ առավելագույնի հասցնելով դոնորների տրամադրած աջակցության արդյունավետությունը։    

Հետընտրական շրջանում ծրագիրն աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեռք բերված փորձի վերլուծության իրականացմանը, ընտրական գործընթացում ծագած հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների քննարկմանը, որոնք կնպաստեն սահմանելու հետագա օժանդակության շրջանակները։ Ավելին, առաջին քայլերը կձեռնարկվեն բացահայտված մարտահրավերներին լուծումներ տալու ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:13
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088  մարդ: Վերջին օր ու գիշերվա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Եզդի հերոսի մայրը, որ որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Դավիթ Գերակլի Այդոևի մայրը՝ տիկին Լալին, ով երեկ ավտովթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի։ «Վթարի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:54
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, փրկարարական մեկ ջոկատով...
Աղբյուր` Panorama.am
13:27
Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են
Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը,...
Աղբյուր` Panorama.am
13:08
29.07.2021. Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: «Ունենք 123 առողջացած և 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
13:00
Գևորգ Պետրոսյան. Ո՞նց կարելի ա կոմունիկացիա տրամադրել ռազմագերի պահող թշնամի երկրին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Բարոյական չէ, հետպատերազմական շրջանում թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում 800 հազար դրամ»
Վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակները՝ մասնավորապես հաստիքային դրույքաչափերը։  Երևանի ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am
12:35
«Երևանի ՋԷԿ»-ում չարաշահումների գործը դատախազությունն ուղարկել է ՔԿ
Գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
Ադրբեջանի գործողությունների մեկ այլ ուղղություն, որ հստակ վարկաբեկման ու քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Աշխատանքներ են տարվում՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթները․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշման վերաբերյալ, որով դադարեցվում է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կոմունիկացիաների բացման ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր․ Փաշինյան
«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի...
Աղբյուր` Panorama.am
12:09
Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը
Եվրոպայի մի շարք քաղաքներում ջրհեղեղներ են։Կան մեծաքանակ զոհեր։Արդյո՞ք Երևանը քաղել է դասեր։Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ամեն քայլ ձեռնարկել՝ նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմին կանգնեցնելու համար․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
Աղբյուր` Panorama.am
11:55
Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողներն ինստիտուտ գնալու փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՍԱՏՄ. Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադամ Շիֆ․ Ադրբեջանի պատասխանատվության ժամանակն է
«Այն տեղեկությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, երեք հայ զինվորի սպանությունը և երկու...
Աղբյուր` Panorama.am
11:29
Փշատավան համայնքում շչակ է գործարկվելու
Հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ»...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տոկիո.Վանաձորցի բռնցքամարտիկ Դարչինյանը քառորդ եզրափակչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերը և անցավ հաջորդ փուլ։ Ճապոնիայի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
11:07
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին․ Ֆարհան Հակ
ՄԱԿ-ը «աճող մտահոգությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին, ներառյալ այսօրվա վերջին միջադեպը։...
Աղբյուր` Panorama.am
10:59
Կառավարության նիստի օրակարում ընդգրկված բոլոր հարցերը չզեկուցվող են
Կառավարության քիչ անց տեղի ունենալիք նիստի օրակարգում 34 հարց է ընդգրկված։ Բոլոր հարցերը չզեկուցվող են, դրանցից երկուսը վերաբերում են որդեգրմանը...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դադարեցրեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական ֆինանսական օգնությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
ԱՄՆ-ը Պետդեպը դատապարտում է սահմանին լարվածությունն ու հորդորում՝ վերադառնալ առարկայական քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
ԱՄՆ-ն դատապարտում է վերջերս բռնության աճը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով: Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել...
Աղբյուր` Panorama.am
10:42
Աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը
Հունիսին Դուբայի օպերային թատրոնում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգը, որը մեծ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Վարդան Հարությունյան. Իսկ մենք հպարտանում են, որ դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ
Կարևորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը։
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:20
«Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր
«Կասպերսկի» ընկերությունը 2020-ի մարտից մինչև 2021 թվականի հուլիսը COVID-19-ի թեմայով ավելի քան հինգ հազար խարդախ կայք է գրանցել և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}