Քաղաքական 17:09 18/06/2021 Հայաստան

Journal.lu. Եկեք խոսենք Ադրբեջանի մասին

«Վերջերս Մեծ Դքսության դեմ հախուռն քննադատական հարձակումներ կատարելու պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվեց բազմաթիվ լյուքսեմբուրգցիների լուսարձակների ներքո: Բայց ո՞րն է Ադրբեջանի հետ իրական խնդիրը, և ինչու՞ պետք է մենք դրան ավելի շատ ուշադրություն դարձնենք»,-գրում է Journal.lu-ն։

«Ես ձեզ խորհուրդ եմ տալիս զգուշանալ այդ երկրից, որը դաժան հարձակումներ է գործել մեր դեմ: Եվ ես մեր բոլոր պաշտոնյաներին ասել եմ՝ լռե՛ք. հակառակ դեպքում նրանք կգան և կգրավեն մեզ: Գիտե՞ք՝ որ երկիրն է դա»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնանքով շարունակում է իր ծաղրը: «Այդ երկիրը Լյուքսեմբուրգն է»: Ալիևը ցավով էր արտահայտվել անցյալ տարվա ամռանն Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի կապակցությամբ Լյուքսեմբուրգի արձագանքի վերաբերյալ:

Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատերազմը նկարագրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունք՝ հրահրված իր դաշնակից Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ: 2020-ի պատերազմը ստիպել է Ալիևին մի քանի մարտեր անցկացնել որոշ անհավանական հակառակորդների հետ: Մայիսին նրա թիրախում հայտնվեց Կանադան՝ Բաքվի ռազմավարի պուրակը քննադատելու համար:

Ադրբեջանի մայրաքաղաքի հանրային զբոսայգում ցուցադրվում են հայկական բանակից առգրավված ռազմական իրերը, ներառյալ՝ զոհված հայ զինվորների սաղավարտները: Մոմից պատրաստված կերպարները նպատակ ունեն ցույց տալու հայ զինվորներին մարտերում, իսկ միջազգային դիվանագետները քննադատում են, որ նրանք հայերին անմարդկային կերպով են ներկայացնում՝ պատերազմական քարոզչության նպատակով:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը

Այս երկրների միջև հաճախակի դարձած զինված հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությանը: Վերջինս տարածք է Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բայց վերահսկվում է չճանաչված Արցախի Հանրապետության կողմից, որին աջակցում է Հայաստանը: Որպես այդպիսին  այն «Լեռնային Ղարաբաղ» կամ «Արցախ» անվանելը կարող է ընկալվել որպես կողմերից որևէ մեկին սատարելու քաղաքական դիրքորոշում։

1920թ․ Հայաստանը և Ադրբեջանը ներքաշվեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարի մեջ, որը դադարեցվեց, քանզի երկու երկրները միացան Խորհրդային Միությանը՝ հետագայում դառնալով Խորհրդային հանրապետություններ: Հակառակ սպասումներին, հաշվի չառնելով, որ Լեռնային Ղարաբաղը մինչ օրս հիմնականում հայերով է բնակեցված, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը տարածաշրջանը թողեց Ադրբեջանի վերահսկողության տակ՝ սառեցնելով հակամարտությունը: Խորհրդային Միության փլուզմամբ այդ հակամարտությունը նորից թեժացավ: 1988 թվականին սկսվեց Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը, որն ավարտվեց 1994 թվականին, որի արդյունքում զոհվեց մոտ 17,000 զինվորական և նույնքան` քաղաքացիական անձանց շրջանում: Հայաստանի հաղթանակն այս պատերազմում, ինչպես նաև հազարավոր խաղաղ բնակիչների տեղահանությունը խնդիրը լուծելու փոխարեն ավելի խորացրին այն:

1994 թվականից ի վեր մի քանի սահմանային բախումներ և պարբերական մարտեր են արձանագրվել տարածաշրջանում: Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ աշնանը, լայնածավալ պատերազմ էր երկու ժողովուրդների միջեւ:

Այդ հակամարտության արմատներն ավելի խորն են, քան այն հարցերը, թե ով է սկսել պատերազմը, կամ ով ինչ պահանջ ունի տվյալ տարածքի նկատմամբ: Միջազգային դերակատարների ներգրավումը հակամարտությունն ավելի բևեռացված է դարձնում, քան երբևէ: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, թուրք ժողովրդի՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով. երկու երկրներն էլ մշակութային և լեզվական առումով շատ մոտ են: Մյուս կողմից Ռուսաստանը սատարում է Հայաստանին՝ մասամբ մշակութային և կրոնական ընդհանրությունների, մասամբ՝ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Վերջին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի դիվանագիտական և խաղաղապահ գործողությունների շնորհիվ. յուրօրինակ իրավիճակ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ այլ իրավիճակներում Ռուսաստանը հաճախ դիտվում է որպես ագրեսոր:

Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Տաթև Էնգելի խոսքերով Եվրոպայում միայն 3 երկիր շատ հստակ կերպով արձագանքեց պատերազմին՝ Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները: Սակայն, Լյուքսեմբուրգում Հայաստանի ներկայացուցիչները կարծում են, որ խոսքերով աջակցություն հայտնելը պարզապես բավարար չէ տարածաշրջանի խնդիրը հարթելու համար:

«Փոքր Էրդողան»

Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի նախագահի կատակները մեկնաբանեց՝ ասելով. «Նա ծաղրում է մի պետության, որի ՀՆԱ-ն 4-ից 5 անգամ մեծ է Ադրբեջանի ՀՆԱ-ից: Ինչո՞ւ, որովհետև Լյուքսեմբուրգը խաղաղության և հանդուրժողականության ջատագո՞վ է»։ Դեսպան Բալայանը նախագահ Ալիևին անվանց «Փոքր Էրդողան», և կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ալիևների ընտանիքի նկատմամբ՝ ընդգծելով, որ չի կարելի վստահել Ադրբեջանի դաշնակից Թուրքիային: «ՆԱՏՕ-ի շրջանակներում որևէ երկիր դիտո՞ւմ է Թուրքիային որպես հուսալի գործընկեր»: Բալայանը գտնում է, որ Եվրոպայի միջամտությունը պետք է ավելանա` Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու համար:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Լյուքսեմբուրգը չի կիրառում ազգային պատժամիջոցներ և պատժամիջոցների հարցը կքննարկվի և կորոշվի եվրոպացի գործընկերների հետ համատեղ՝ ԵՄ մակարդակում։

Մարդու իրավունքները Ադրբեջանում

Նախագահ Ալիևի՝ Լյուքսեմբուրգի ծաղրանքից հետո խմբագրատունը հարցազրույցի է հրավիրել Լյուքսեմբուրգում հավատարմագրված Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին, ով չի ներկայացել։ Դեսպանությունից նշել են, որ Բաքվից հրահանգ ունեն չմեկնաբանել այդ դրվագը։ Journal-ը վկայակոչել է Ժան Ասելբորնին դատապարտող Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունները, որոնցից մեկում ասվում է, որ «Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վարում է հայամետ քարոզչությունն»:

Սառը դիվանագիտական հարաբերություններ

Նույն դեսպանությունը նաև նշեց, որ վերջին տասնամյակների ընթացքում Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սառն են. «Երկու երկրների պաշտոնատար անձանց երկկողմ այցերի հետ կապված նշենք, որ 2009 թվականից ի վեր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով գտնվել է Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում երեք անգամ, մինչդեռ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ոչ մի այց չի կատարել Բաքու»:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն ասում է, որ Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի վերջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում: Հարաբերություններն ավելի են սառել 2015 թվականից հետո, երբ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Լյուքսեմբուրգում գործունեություն ծավալող Ադրբեջանի նավթային ֆոնդերը
STATEC վիճակագրական գրասենյակի տվյալներով Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի միջև առևտուրը չնչին է: 2020 թվականին Լյուքսեմբուրգի արտահանումը Ադրբեջան կազմել է 14 միլիոն եվրո (5 միլիոն եվրո ֆինանսական ծառայություններ), մինչդեռ Ադրբեջանից ներմուծումն եղել է ընդամենը 5 միլիոն եվրո: Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարարությունը մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առնվազն 5-6 տարի շարունակ, էկոնոմիկայի նախարարը չի այցելել Ադրբեջան: Մենք տվյալներ չունենք Ադրբեջանի տնտեսական ներկայության վերաբերյալ»:

Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային հիմնադրամը (SOFAZ), իր 2019 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, Լյուքսեմբուրգում հինգ ընկերություն ունի: Դրանք են.

• SOFAZ Europe S.C.S
• SOFAZ RE Europe Holding S.à.r.l
• SOFAZ RE Europe S.à.r.l
• SOFAZ PE FUND S.à.r.l
• SOFAZ RE FUND S.à.r.l

Առաջին երկուսը ստեղծվել են գույքի կառավարման նպատակով (SOFAZ Europe S.C.S- ը գրանցված է «փոխադրամիջոցի անվտանգության» նպատակով), վերջին երեքը ծառայում են ներդրումների կառավարմանը, նշված է SOFAZ-ի 2019 թվականի տարեկան զեկույցում: Ընդհանուր առմամբ, բոլոր հինգ բաժնետերերը տնօրինում են ավելի քան 2.6 միլիարդ եվրո կազմող ակտիվներ:

Ըստ պաշտոնական գրառումների, այդ հոլդինգները համատեղ ղեկավարում են «Զեդրա Լյուքսեմբուրգ» ընկերության աշխատակիցները, որը մասնագիտանում է «Անհատների և ընտանիքների ակտիվների» կառավարման մեջ: «Զեդրա Լյուքսեմբուրգ»-ը հասանելի չէր SOFAZ-ի հետ՝ իրենց բիզնեսի վերաբերյալ մեկնաբանություններ տալու համար:

Պաշտոնապես Ադրբեջան-Լյուքսեմբուրգ առևտրի պալատը (CCLA) գոյություն ունի 2007 թվականից ի վեր, որը գրանցված է Լյուքսեմբուրգ քաղաքում գտնվող 25C Boulevard Royal-ում:

Կազմակերպությունը նաև գրասենյակ ունի Լյուքսեմբուրգի մայրաքաղաքի մեկ այլ՝ Joseph II բուլվարում, 11 Ա հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Լյուքսեմբուրգում Ադրբեջանի մշակութային միությունը»: Այնուամենայնիվ, առևտրային պալատը չի արձագանքել Journal-ի նամակներին կամ հեռախոսազանգերին, ինչպես նաև Լյուքսեմբուրգի որևէ կազմակերպություն կամ կառավարական հաստատություն չի հաստատել է, որ կապ է ունեցել CCLA- ի հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}