«Դավս, ախր առանց քեզ 20-ամյակ կլինի՞»
Դավիթ Յակովլևն այսօր կդառնար 20 տարեկան։ Նա զոհվեց Արցախի պատերազմում՝ հոկտեմբերի 26-ին՝ սմերչի հարվածից։
Այսօր հարազատներն այցի կգնան Դավիթին։
«Դավս, Հզորս, Արևս...
Ախր էսպես ո՞նց կլինի
Ախր առանց քեզ 20-ամյակ կլինի՞։
Լույսը կբացվի, մոլորյալ ների պես այցի կգանք քեզ։
Իրար կնայենք, բայց միմյանց աչքերում պատասխան չենք գտնի...
Օդում շիկացած հարցերի պատասխանները ումից պահանջենք։
Քո ու քեզ նման հազարավոր պայծառ տղաների բացակայության պատասխանն ումից պահանջենք...
Էս անիրավության, էս գեհենի մեղավորի դատաստանին ինչքան սպասենք...
Դավս, դու քո բնույթով չէիր կարող ներել անարդարությունը, առավել ևս' դավաճանությունը։
Տեր Աստված, ուժ տուր մեզ, իսկ մեղավորներին' ահեղ դատաստան...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթի տատիկը՝ Անահիտ Հայթայանը։
«Անկախ»-ն ավելի վաղ Դավիթի մասին պատրաստած հրապարակման մեջ գրել է.
«Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցի սանը, որի համար բնական գիտությունները՝ հատկապես մաթեմատիկան, ֆիզիկան, թվերն ու հաշվարկը, ուղղակի տարերք էին, դեռ տարիներ առաջ կանխազգացել ու բարձրաձայնել էր իր ճակատագիրը։ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերն էին։ Դավիթն այդ ժամանակ 15 տարեկան էր։ Ուսուցիչը դասարանում քննարկում է կազմակերպում պատերազմի թեմայով։ Դավիթն ասում է․ «Սա պարզապես վարժանք է, իսկ բուն պատերազմը դեռ հետո է լինելու։ Լինելու է այն ժամանակ, երբ ես ծառայության մեջ կլինեմ։ Ես ծառայելու եմ Արցախում, մասնակցելու եմ այդ պատերազմին ու հետ չեմ գալու, զոհվելու եմ հանուն հայրենիքի․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Ցայտաղբյուր՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված Հակոբ Բողարյանին
- Անմահ տղաներ, որ երկնքից պարտադրում են պայքար
- Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին