Ում է աջակցում Կրեմլը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում
Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հաջող արտահերթ խորհրդարանական ընտրություններ կիրակի, հունիսի 20-ին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։
Պեսկովին հարց են ուղղել, թե արդյո՞ք Մոսկվան աջակցում է այս ընտրություններում քաղաքական ուժերից որևէ մեկին, և Պեսկովը հարցը «տարօրինակ» է անվանել։
«Իհարկե, մենք մեր մտերիմ դաշնակցին և գործընկերոջը մաղթում ենք հաջող խորհրդարանական ընտրություններ», - ասել է Կրեմլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում