Քաղաքական 20:28 18/06/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով

Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակից ընթացող հանրահավաքում իր ելույթը սկսեց հանրահավաքի մասնակիցներին շնորհակալություն հայտնելով։

«Հիշեցնեմ, երբ դատարանի դիմաց հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին, որ պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու։ Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և Հարավային Կովկասում բավարար պիցցա կա այսքան մարդկանց կերակրելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Սրանից հետո հնչեցին երկարատև ծափահարություններ, «Հայաստան» վանկարկումներ։
Շարունակելով ընդհատված ելույթը՝ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։

«Իմ գործընկերներն արդեն ասացին, որ եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում, բազմաթիվ համայնքներում։ Հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ո՞նց եք դուք ապրում, ինչի՞ կարիք ունեք, ի՞նչ խնդիրներ են կանգնած մեր երկրի առջև։ Ես շնորհակալ եմ բոլորին, որոնք հանդիպել են մեզ հետ, օգնել են մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, և ոգևորել են մեզ այս պայքարի ընթացքում։ Շնորհակալություն ձեզ։ Բայց մեկ կարևոր արձանագրում. մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով»,- իր խոսքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Այս անգամ էլ ելույթն ընդհատվեց  ծափահարություններով, բացականչություններով ու «վարչապետ, վարչապետ» վանկարկումներով։

Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով իր խոսքը, ընդգծեց՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։

«Երկրի առաջ այսօր կանգնած է չորս հիմնական խնդիր։ Առաջինը երկրի պաշտպանությունն է ու սահմաների անվտանգությունը, երկրորդը Ղարաբաղի ապագան է, երրորդը տնտեսության վիճակն է՝ գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը։ Չորրորդ խնդիրը քաղաքական գերլարված մթնոլորտն է, ատելությունը, որը երեք տարի շարունակ սերմանում էր այս իշխանությունը։

Այս իշխանությունը ի վիճակի չէ, այս հարցերին տալ լուծումներ։ Ի վիճակի չէ, քանի նրանք են այս խնդիրները ստեղծել, առաջ բերել և սնում են մինչ այսօր։ Մենք եկել ենք վերջ տալու այդ ամեն ինչին։ Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության, և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, սա ընտրություն է տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ, սա ընտրություն է համերաշխության ու թշնամանքի մեջ։ Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ բերել ու հասցրել են այս տխուր վիճակին»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:25
Հայկական կարմիր խաչի Գյումրու խնամքի կենտրոնում պատահարներ և հանցագործության դեպքեր են գրանցվել
Այս տարվա ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
16:20
Տոյվո Կլաար․ ԵՄ-ն պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին գրում է Interfax.az-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:10
Գեներալ Մոմենի. Աշխարհում ափիոնի հայտնաբերման 90 տոկոսը տեղի է ունենում Իրանում
Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար Էսքանդար Մոմենին հայտարարել է, որ ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն, աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԱԾ. Ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք
ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ադրբեջանին հանձնված Քարվաճառում ադրբեջանցի է մահացել
Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանին առանց կրակոցի հանձնված Քարվաճառում ադրբեջանցի է մահացել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր
Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետ, իսկ որոշ շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:42
Ադրբեջանն օկուպացված Բերձորում զորվարժություններ է անցկացնում
Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում այդ երկրի ցամաքային զորքերը հրամանատարշտաբային զորավարժություններ են մեկնարկել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
15:35
Չուկոտկայում հզոր ցիկլոնը խախտել է ավիահաղորդակցությունը
Ձյան ցիկլոնի պատճառով դադարեցվել է Չուկոտկայում գտնվող «Anadyr» օդանավակայանի աշխատանքը, քաղաքում չեղյալ են հայտարարվել դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում, աննախադեպ է. Ռուբեն Սաֆրաստյան
Պատմաբանն ասաց՝ Թուրքիայի գերագույն նպատակն է վերացնել հայկական պետականությունը:
Աղբյուր` Panorama.am
15:21
Քաղաքագետ. Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. ««3+3», թե «4+3» Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կարաչաևո-Չերկեսիայի առողջարաններում QR կոդեր կմտցնեն
Նոյեմբերի 8-ից Կարաչայ-Չերքեզիայի հանգստավայրերում գտնվող հյուրանոցներում հնարավոր կլինի մուտք գործել միայն այն դեպքում, եթե կա կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:07
6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովի արևելքում
6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում ՝ Հունաստանի Կրետե կղզու մոտակայքում, հայտնում է եվրա-միջերկրածովյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ուզում եք ասել, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամի այցը սահմանային դիրքեր նպատակահարմար չէ՞. Տիգրան Աբրահամյան
«44 օրյա պատերազմի ընթացքի վերլուծության մասին գրություն էի ուղարկել ՀՀ ՊՆ-ին, որտեղից ստացած պատասխանում ասվում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ...
Աղբյուր` Panorama.am
14:48
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք
Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:39
Թուրք ցանցահենը կոտրել Է Թրամփի կայքը
Ցանցահենը, ով ենթադրաբար Թուրքիայից է, կոտրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վեբ կայքի բաժիններից մեկը և այնտեղ տեսանյութ հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը
ԵԴ/0253/01/19 գործով նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե...
Աղբյուր` Panorama.am
14:20
ԻԱԿ. Թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը
Այսօր տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը...
Աղբյուր` Panorama.am
14:18
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ամրապնդել Ուկրաինայի ունակությունը՝ Ռուսաստանին զսպելու հարցում
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տեղեկացրել է, որ ժամանել է Կիև և իր այցի շրջանակում ցանկանում է հաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Աշոտյան. Նիկոլը մեզանից թաքցնում է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքին, պատերազմական և...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հաագայի դատարանն այսօր կավարտի ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի լսումները
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր շարունակվում են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր...
Աղբյուր` Panorama.am
13:49
ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է. Արման Սարգսյան
«ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ներկայացրել իրավիճակը, ես էլ հաստատում է այդ հաղորդագրությունը»,-ԱԺ-ում ճեպազրույցի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Դատարանն ընդմիջեց նիստը՝ պարզելու Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի փորձի պարզել  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
13:38
ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ
Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-ին կայացել է հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված...
Աղբյուր` Panorama.am
13:29
Դատախազը միջնորդեց Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառել
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ նստավայրում շարունակվում է Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բրազիլիայի ռազմածովային նավը Էկվադորում բախվել է կամրջի
Բրազիլիայի ռազմածովային ուժերի Cisne Branco («Սպիտակ կարապ») ուսումնամարզական նավը բախվել է Գուայաս գետի հետիոտնային կամրջին...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վենետիկի հանձնաժողով․ Ապահովել ՄԻՊ-ի բյուջեի անկախության երաշխիքները
Օմբուդսմենի ինստիտուտի պահանջվող անկախությունը չափվում է նրա ղեկավարի, անձնակազմի և բյուջեի անկախությամբ՝ թե՛ քանակի, թե՛ կառավարման առումով:
Աղբյուր` Panorama.am
13:18
Թուրքական պետական ավիաուղիները քարտեզից ոչ միայն «ջնջել է» ՀՀ տարածքը, այլև ՀՀ տարածքները միացրել է Թուրքիայի տարածքին. 168.am
«Հայաստանի Հանրապետությունն անհավանականորեն ջնջված է Turkish Airlines-ի թռիչքային քարտեզից: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»։
Աղբյուր` Panorama.am
13:11
Դեկտեմբերից մինչ այսօր սահմանային գործընթացները որևէ առնչություն չունեն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հետ. Ղազինյան
«Ես կարող եմ գոհունակությամբ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և իշխանությունը վերջապես հիշեցին, որ կա «ՀՀ պետական սահմանի...
Աղբյուր` Panorama.am
13:06
19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}