Սոֆյա Հովսեփյան. Չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, գրում է.
«Էն ընտրախախտումները վերահսկող ՀԿ֊ները, այս անգամ չեն աշխատու՞մ, արդեն փակվե՞լ են:
Սրանից առաջ հլը մի դեպք չեմ հիշում , որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ կամ կառավարության շենքը ամբողջությամբ ծածկվի քարոզչական տեղեկատվությամբ ու լռություն տիրի:
Այսօր նույն վարքագիծը կկրկնեն մյուսները ու նորմա՞լ է սա:
Իմ հիշելով օրենքում բան չի փոխվել, բայց մարդկանց ուղեղները մթագնել է ...
Նախընտրական բոլոր խախտումները աչքաթող արվեց ու նույնը լինելու է ընտրությա՞ն օրը»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյան. Դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը
- ԴՆԹ-ի սարքի գնման գինն ու շուկայական գինն իրար չեն համապատասխանում. Սոֆյա Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին