Վայքի մարզադպրոցում բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, ժամը 00:41-ին, մարել՝ 04:11-ին:
Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ) և արևային կայանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ