«Իրավունք». Սասուն Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար:
Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի կոալիցիա կազմեր և ձևավորեր խորհրդարանական մեծամասնություն:
Սակայն, նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Արամ Զավենիչին նույնիսկ տանեցիները միաձայն չեն ընտրելու: Փոխվել է նաև Սասուն Միքայելյանի ծրագրերը, ինչպես մեր օրերի առանցքային ընդդիմադիր գործիչները, այնպես էլ իշխանական պատգամավոր Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: