Անվտանգության բաց դաս՝ Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցում
Խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրավիրվել են Արցախի Մարտունու շրջանի Սոս բնակավայրի միջնակարգ դպրոց՝ ամառային արձակուրդների ընթացքում անվտանգության պահանջների պահպանման դասընթաց անցկացնելու համար: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ միջին և ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինվորները դպրոցականներին պատմել են մեծ թվով պայթուցիկ առարկաների, ինչպես նաև զինամթերքի առկայության պատճառով նախկինում ռազմական գործողությունների տարածքներում գտնվելու վտանգներիի, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու մասին:
«Սա արդեն չորրորդ դասն է ինձ համար, բոլոր դասերին երեխաները ուշադիր լսում են: Ես կցանկանայի նրանց տեղեկացնել առաջին բուժօգնության մեթոդների մասին, քանի որ դրանք օգտակար կլինեն ինչպես կյանքում, այնպես էլ առօրյա կյանքում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի սպա Չերմեն Ձուցևը:
«Ռուս սպաները երեխաներին ցույց են տվել Արցախի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների հիմնական տեսակների պատկերները, ինչպես նաև գործնականում բացատրել են տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները:
Դպրոցում, որտեղ անցկացվել է դասը, նախկինում ռուս սակրավորները ստուգել էին պայթուցիկ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը, որից հետո երեխաները կարողացել էին դասեր սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արցախի տարածքում խաղաղապահ առաջադրանքների իրականացման ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը 60 անգամ այցելել է երեխաներին՝ պատմության, հայրենասիրական գործողությունների և թեմատիկ ստեղծագործական հանդիպումների ինտերակտիվ դասեր անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել են ավելի քան 5000 դպրոցականներ և ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
- Արցախում խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Ասկերանի միջնակարգ դպրոցում մասնակցել են ռուսաց լեզվի բաց դասին
- Խաղաղապահները մեկ շաբաթում մոտ 150 բռնագաղթած և բազմանդամ ընտանիքի մարդասիրական օգնություն են տրամադրել
- Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախի Պատարա գյուղում