Ինքը բոլորին վիրավորելով, մատ թափ տալով արեց դա.հանձնաժողովի նախագահը՝ Իոննիսյանի արարքի մասին
«Ինքը բոլորին վիրավորելով, մատ թափ տալով արեց դա»,-այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Թիվ 9/21 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Թովմասյանը՝ ներկայացնելով Դանիել Իոնիսյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Նրա խոսքով՝ թիվ 9/21 ընտրական տեղամասը փակելուց հետո մի քանի հոգու հետ ներս է ներխուժել Դանիել Իոաննիսյանը և սկսել լրատվականների հետ ասուլիս անցկացնել:
«Ես էլ ասացի, որ հիմա դրա ժամանակը չի, մենք պետք է սկսենք աշխատել: Հետո ինքն ասաց, որ քվեատուփի կապարակնիքը լավ չեք փակել: Հանեց, նորից կպցրեց, նորից մտցրեց շատ ուժեղ: Մի կապարակնիքը մտցրեցի, մյուսը չկարողացա: Դիմեցինք հանձնաժողովի անդամներին, որպեսզի տեղամասից հեռացնեն պարոն Իոննիսյանին իր լրագրեղների հետ: Ոստիկանությունը հանեց նրան»,-ասաց Թովմասյանը՝ հավաստիացնելով, որ մինչև պոկելը նորմալ կապարակնքված է եղել:
Հարցին, թե ինչու է նման բան տեղի ունեցել՝ Թիվ 9/21 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Թովմասյանը պատասխանեց. «Ուղղակի ամբողջ օրն այս վիճակն է այս տարածքում, բոլորը գալիս պրովակացիայի են ենթարկում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին