Թուրքիայի ՍԴ-ն սկսել է քրդամետ HDP-ի դեմ հարուցված գործի քննությունը
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցումը պահանջող մեղադրական եզրակացությունը։Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գործով առաջին քննությունը կայացել է հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Առաջին նիստում քննարկվել և դատարանի կողմից մերժվել են մեղադրող կողմի՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչների համար քաղաքականությամբ զբաղվելու արգելք կիրառելու և կուսակցության պետական ֆինանսավորման բանկային հաշիվներին կալանք դնելու պահանջները։
Որպես հաջորդ քայլ՝ մեղադրական եզրակացությունը կուղարկվի ԺԴԿ-ին, որպեսզի կուսակցությունը պատրաստի իր հակափաստարկները։ Այնուհետև մեղադրական եզրակացությունը կազմած Գերագույն դատարանի գլխավոր հանրապետական դատախազ Բեքիր Շահինը կներկայանցի մեղադրանքի իրավական հիմնավորումները, որոնք ևս կուղակվեն կուսակցությանը՝ առարկությունների կամ հակափաստարկների համար։ Ինչին կհաջորդեն լսումները։
ժԴԿ-ի գործունեության դադարեցման պահանջով դատական գործը կքննի Սահմանադրական դատարանի 15 հոգանոց հանձնաժողովը։ Մեղադրող կողմի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կլինի հանձնաժողվի անդամների առնվազն 2/3-ի, այսինքն 10 անդամի համաձայնությունը։
Եթե դատարանը բավարարի կուսակցության գործունեությունը դադարեցնելու պահանջը, վճիռը կուղարկվի Գերագույն դատարան և ԺԴԿ-ին և կհրապարակվի երկրի Պաշտոնաթերթում՝ այդպիսով ուժի մեջ մտնելով։ Դատարանը կարող է նաև վճռել հինգ տարի ժամկետով ԺԴԿ-ականներին արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ, որևէ կուսակցություն հիմնել կամ անդամակցել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է միակ հայկական Վաքըֆլը գյուղ
- ԵԱՀԿ-ն ԽՎ-ն անհանգստացած է Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» լուծարելու քայլերով
- Թուրքիայում ձերբակալված քրդամետ կուսակցության կին անդամները մերկ խուզարկության են ենթարկվել
- Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
- Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը