Կարող է կայացվել քաղաքական որոշում` հրաժարվել ստանալ պատգամավորական մանդատները. Էդգար Ղազարյան
««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ոչ միայն իրավունք ունեն դիմել ՍԴ և նրանք կօգտվեն այդ իրավունքից, այլև կարող են կայացնել քաղաքական որոշում և հրաժարվել ստանալ պատգամավորական մանդատները»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը և հավելեց, որ խոսքը գնում է ցուցակների բոլոր անդամների հրաժարականի մասին:
Ըստ Ղազարյանի՝ դրանով կխախտվի Սահմանադրության և Ընտրական օերնսգրքի պահանջը և չի ձևավորվի 8-րդ գումարման ԱԺ-ն:
Նա նաև նկատեց, որ վերջին ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը հայտնի էր ի սկզբանե, քանի որ դրան Հայաստանը գնացել է անօրինական զարգացումների հետևանքով:
«Փաշինյանը նորից իշխանություն ստանձնելու իրավունք չունի»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը և հիմնավորեց, որ 2018 թվականի օրինական ձևավորված խորհրդարանի տապալումը կազմակերպված հանցագործության դրսևորում է եղել, որը կատարվել է Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործուն աջակցությամբ:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը գտնում է, որ այդ ընտրություններին քաղաքական ուժերը գնացել են անհավասար պայմաններում և Նիկոլ Փաշինյանը սխալ տեղեկատվություն է տրամադրել ԿԸՀ, երբ ներկայացել է որպես վարչապետի պաշտանակատար:
Ղազարյանի խոսքով Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար չի հանդիսանում, քանի որ հրաժարական էր ներկայացրել և այն ընդունվել էր, բայց նա մնացել է այդ պաշտոնում և օգտագործել բոլոր այն պետական ռեսորսները, որոնք անհրաժեշտ էին քարոզչություն անցկացնելու և որը ակնհայտ անհավասար պայմաններ է ստեղծել մյուս թեկանծուների համեմատ:
«Եթե նա ներկայում, ունի 50 %-ից ավել, ես վստահ եմ, որ այլ կարգավիճակում նա դժվար էլ կարողանար հաղթահարել 5 %-ի նվազագույն շեմը»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Ըստ նրա՝ նման տարբերությամբ ընտրակական արդյունքները պետք է բողոքարկվեն և այդ խորհրդարանը ոչ լեգիտիմ խորհրդարան է լինելու և չի կարող անցնել իր ֆունկցիոնալ գործունեության կատարմանը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող նույնիսկ ընտրվել պատգամավոր:
«Նա ստացել է ընտրողների ցուցակային թվի մոտավորապես 23 %-ի վստահությունը, հետևաբար 75%-ը դեմ է եղել նրա վարչապետ ընտրվելուն նա չի վայելում բոլորի աջակցությունը և եթե նկատի ունենանք նաև, որ ադ 23 %-ն էլ վարչական ռեսուրսների օգտագործման արդյունքում է ստացվել, ապա կտեսնենք որ նա շատ փոքր վստահության քվե ունի»,- հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը: