Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել
Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգողները հայտնում են, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։
«Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր են մեկնել Այգեստան, որտեղ ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվել է՝ կրակոցները հնչել են 9-րդ փողոցում։ Հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Շուտով հայտնի է դարձել, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։
42-ամյա տղամարդը դուռը չէր բացում։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք իրականացրել են, ինչը ժամեր անց արդյունք է տվել։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվել է խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է«Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում