Քաղաքական 12:19 22/06/2021 Հայաստան

Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում. ՀՀ երկրորդ նախագահ

«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում չունենք»,- ընթացող ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այս առումով նա մեջբերեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որն ասել է երեկ տեղի ունեցած քննարկմանը։

«Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց. եթե մարտական գործողությունների ժամանակ ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա այդ խրամատները ոչ թե պետք է միայն պահես, այլև ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև հիմա։ Այո, ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ և նոր հնարավորություններ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, «Հայաստան» դաշինքը ԱԺ-ում ունենալու է 29 մանդատ։ ԱԺ-ում, կրկին ոչ պաշտոնական տվյալներով, կլինի 107 պատգամավոր։

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ տրամադրված են շարունակել պայքարը։

«Պառլամենտական պայքարը ևս կուժեղացնի մեր պայքարը։ Մենք ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ։ Կարծում եմ՝ դրանց համատեղումը կուժեղացնի մեր հնարավորությունը։ Այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական։ «Հայաստան» դաշինքի մուտքը ինչ-որ տեղ ցունամիի պես մի բան էր քաղաքական դաշտում»,- ասաց նա։

Նա նկատեց, որ պահել են պայքարի տեմպն ու դինամիկան, ունեն մարդկային պոտենցիալ, մտավոր ներուժ ու կարողություն։

Հարցին՝ արդյոք պատրաստվում եք վերցնել իր մանդատը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան: Մի մասը պնդում է և համարում է ճիշտ, որ ես լինեմ խորհրդարանում և խորհրդարանի հնարավորություններն, ամբիոնը օգտագործեմ քաղաքական պայքարի համար, մի մասը համարում է, որ չարժի: Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ավելի շատ հակված եմ դա չանելուն, բայց վերջանական որոշում դեռ չունենք: Պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ:

Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ պահանջով են դիմում ՍԴ՝ արդյունքները վերանայելո՞ւ,  վերահաշվարկ անելո՞ւ, անվավեր ճանաչելո՞ւ, երկրորդ փուլի համա՞ր, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դեռ ամբողջական նյութերը չունեն:

«Մենք ֆիքսել ենք վարչական ռեսուրսի զանգվածային կիրառում, զանգվածային խախտումներ: Օրինակ, շրջաններից մեկում մեր շտաբերի բոլոր պետերին բերման էին ենթարկում և մի քանի ժամ այդ շտաբերը չէին աշխատում: Աբսուրդ մեղադրանքը գիտեք ի՞նչ էր՝ կասկածում էին, որ շտաբերում տեղադրված են քվեաթերթիկ տպելու մեքենա. վարձակալված շտաբերում տպարան ենք սարքել, մոնտաժել, չգիտեմ ինչ: Այդ աստիճանի աբսուրդ քայլերով փորձում էին խաթարել աշխատանքը:  Տարբեր տեղերում 60-ից ավելի մեր պատասխանատուների բերման էին ենթարկել: Նպատակը մեկն էր՝ այդ մի քանի ժամում խաթարել այն գործունեությունը, որ շտաբերը պետք է անեին»,-ընդգծեց նա։

Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության  նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ այսօր օրվա երկրորդ կեսին հրավիրել են իրենց բոլոր շտաբերի ու ենթաշտաբերի ղեկավարներին, որոնք հավաքագրել են այդ խախտումների ցանկը, որպեսզի ամփոփեն, գեներացնեն անհրաժեշտը Սահմանադրական դատարան դիմելու համար, դրանից հետո կկայացնեն որոշում:

«Քանի որ ամեն րոպե, ժամ ստանում ենք տարաբնույթ խախտումների վերաբերյալ  տեղեկատվություն, դեռ չենք ամփոփել ու չենք ընդհանրացրել այդ ամեն ինչը: Մենք երևի վաղը հստակ ցանկը կունենանք, որով դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- նշեց Վահե Հակոբյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}