Ավագանու «Իմ քայլի» անդամ. Երեք տարի է այս հարցը չլուծեցինք
Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Եղիազարյանը հայտարարեց, որ Աջափնյակում տեղի է ունենում զանգվածային ապօրինի շինարարություն:
«Եթե նախորդ անգամներն այդ ամեն ինչը կատարվում էր ոչ աշխատանքայինն օրերին, արդեն աշխատանքային օրերին մարդիկ հանդգնում են ապօրինի կրպականեր, խանութներ տեղադրել կանաչ գազոնի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, թեև շատ է բարձրացվել այս հարցը, մշտապես լսվել է պատասխաններ օրենքի բացի մասին:
Դիմելով նիստը վարող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ավագանու անդման ասաց. «Երեք տարի է ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը, մենք ավագանու անդամներ ենք և այս օրենքը դեռևս բաց է: Ավագանունը վերահսկողական գործառույթն է, հաստատել քաղաքապետի բերած օրենքի փոփոխությունները, բյուջեի փոփոխությունները, հաստատել կամ չհաստատել բյուջեն, և այլն: Ավագանին հայեցողական պաշտոն է, հետևաբար շատ ավագանիներ աշխատում են, իրենց հիմնական աշխատանքն ունեն, չունեն ժամանակ, որ պետք է նստեն, օրենքներ գրեն քաղաքապետարանի գործունեությունն ավելի լավացնելու համար:
Քաղաքապատերն ունի վարչություններ, իրավաբանական վարչություն, որը երեք տարում պարտավոր էր այս օրենքի բացը լրացնել: Պատճանաբանում եք, թե դիմում եք կառավարություն, ԱԺ, ձգձգում են, հետաձգում են, ոչ մի բան չեն անում:
Քաղաքապետարանի համապատասխան բաժինները, վարչությունները, եթե կա օրենքի բաց, պետք է օրուգիշեր տքնաջան աշխատեն, օրերն անցկացնեն կառավարության, ԱԺ պատգամավորների սենյակներում, բայց հասնեն այն փոփոխությանը, որն ակնկալում են: Երեք տարի է այս ուղղությամբ ոչինչ չի արվել, ու անընդհետ փոխադարձ մեղադրանքներ են, ինչի՞ համար:
Սա անթույլատերլի ու աններելի եմ համարում: 3 տարի է այս հարցը չլուծեցինք: Ո՞ւր ենք գնալու այս ձևով»,- ասաց ավագանու անդամը:
Նա նշեց, որ երբ խոսում է վարչական շրջանի ղեկավարի հետ, օրենքից դուրս չի ուզում ոչինչ անել. «Այսինքն չկա՞ օրենքում մի կետ, որ պաշտպանում է համայնքային հողերը: Վախենում են դատվելուց: Ինչի համար են իրենք վարչական շրջանի ղեկավարներ, եթե իրենք չպետք է պաշտպանեն համայնքի հողը, իրենց պարտականության ու լիազորության մեջ է մտնում պաշտպանել առաջին հերթին համայնքի սեփականությունը:
Եթե պետք է մենակ տանիքներ վերանորոգեն, կոմունալ հարցերով զբաղվեն, ուրեմն վարչական շրջանի աշխատակազմերը փակենք, հիմնենք համատիրություններ, իրեն հատկացրած տարածքում կկատարեն այդ աշխատանքները»:
Հ. Մարությանը նախ արձագանքեց այն հայտարարությանը, թե ավագանու անդամները ժամանակ չունեն զբաղվել քաղաքապետարանին վերաբերող հարցերով:
«Կներեք՝ ժամանակ չունեք, վայր դրեք ձեր մանդատը, թող գան այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն դրանով զբաղելու: Ավագանու հիմնական աշխատանքերից է օրենսդրական փոփոխությունների վրա աշխատելը»:
Նա նաև ասաց. «Ամբողջ քաղաքապետարանն օրենքի դուրս չի գործելու: Մենք գործում ենք և միշտ գործելու ենք օրենքի սահմաններում: Այդպես է լինելու:
Իմ քաղաքապետ գալուց ամիսներ անց օրենքի մշակված նախագիծն ուղարկվել է կառավարությունը, որը նախատեսում է, որ համայնքային և պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու:
Սա հստակ նախագիծ էր, որը կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Հ. Մարությանը նշեց, որ վարչական շրջանների ղեկավարներ կան, ովքեր ստիպված են եղել քանդել շինությունները և նրանց դեմ հարուցված է քրեական գործ:
«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ սկսած տարբեր տիպի պետական մարմիններից, վերջացրած դատարաններով:
Մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի և 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ, զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, բայց ուղղակի չեն կարողացել կանգնեցնել: Դա եղել է 7-8 օր առաջ:
Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից երկուսը ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դրա դեմն առնել:
Սա մեծ, համակարգային, օրենսդրական, ուժայինների հետ կապված հարց է և այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շուտով շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»,-ասաց քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Շենգավիթի վարչական դատարանի դիմաց ապօրինի շինարարություն է կանխվել
- Երևանում կասեցվել է ապօրինի շինարարություն
- Թիվ 72 դպրոցի նախկին տարածքում ապօրինի շինարարություն է իրականացվել
- Ինչո՞ւ են երևանյան փողոցներում անձրևաջրերը կուտակվում... Փոքր տրամագծերով խողովակներ, ապօրինի շինարարություն