Հասարակություն 13:41 22/06/2021 Հայաստան

Ավագանու «Իմ քայլի» անդամ. Երեք տարի է այս հարցը չլուծեցինք

Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցությունից  Գայանե Եղիազարյանը հայտարարեց, որ Աջափնյակում տեղի է ունենում զանգվածային ապօրինի շինարարություն:

«Եթե նախորդ անգամներն այդ ամեն ինչը կատարվում էր ոչ աշխատանքայինն օրերին, արդեն աշխատանքային օրերին մարդիկ հանդգնում են ապօրինի կրպականեր, խանութներ տեղադրել կանաչ գազոնի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, թեև շատ է բարձրացվել այս հարցը, մշտապես լսվել է պատասխաններ օրենքի բացի մասին:

Դիմելով նիստը վարող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ավագանու անդման ասաց. «Երեք տարի է ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը, մենք ավագանու անդամներ ենք և այս օրենքը դեռևս բաց է: Ավագանունը վերահսկողական գործառույթն է, հաստատել քաղաքապետի բերած օրենքի փոփոխությունները, բյուջեի փոփոխությունները,  հաստատել կամ չհաստատել բյուջեն,  և այլն: Ավագանին հայեցողական պաշտոն է, հետևաբար շատ ավագանիներ աշխատում են, իրենց հիմնական  աշխատանքն ունեն, չունեն ժամանակ, որ պետք է նստեն, օրենքներ գրեն քաղաքապետարանի գործունեությունն  ավելի լավացնելու համար:

Քաղաքապատերն ունի վարչություններ, իրավաբանական վարչություն,  որը երեք տարում պարտավոր էր այս օրենքի բացը լրացնել: Պատճանաբանում եք, թե դիմում եք կառավարություն, ԱԺ, ձգձգում են, հետաձգում են, ոչ մի բան չեն անում:

Քաղաքապետարանի համապատասխան բաժինները, վարչությունները, եթե կա օրենքի բաց, պետք է օրուգիշեր տքնաջան աշխատեն, օրերն անցկացնեն կառավարության, ԱԺ պատգամավորների սենյակներում, բայց հասնեն այն փոփոխությանը, որն ակնկալում են: Երեք տարի է  այս ուղղությամբ ոչինչ չի արվել, ու անընդհետ փոխադարձ մեղադրանքներ են, ինչի՞ համար:

Սա անթույլատերլի ու աններելի եմ համարում: 3 տարի է այս հարցը չլուծեցինք: Ո՞ւր ենք գնալու այս ձևով»,- ասաց ավագանու անդամը:

Նա նշեց, որ երբ խոսում է վարչական շրջանի ղեկավարի հետ, օրենքից դուրս  չի ուզում ոչինչ անել. «Այսինքն չկա՞ օրենքում մի կետ, որ պաշտպանում է  համայնքային հողերը:  Վախենում են դատվելուց: Ինչի համար են իրենք վարչական շրջանի ղեկավարներ, եթե իրենք չպետք է պաշտպանեն համայնքի հողը, իրենց պարտականության ու  լիազորության մեջ է  մտնում պաշտպանել առաջին հերթին  համայնքի սեփականությունը:

Եթե պետք է մենակ տանիքներ վերանորոգեն, կոմունալ հարցերով զբաղվեն, ուրեմն վարչական շրջանի աշխատակազմերը փակենք, հիմնենք համատիրություններ, իրեն հատկացրած տարածքում կկատարեն այդ աշխատանքները»:

Հ. Մարությանը  նախ արձագանքեց այն հայտարարությանը, թե ավագանու անդամները ժամանակ չունեն զբաղվել քաղաքապետարանին վերաբերող հարցերով:

«Կներեք՝ ժամանակ չունեք, վայր դրեք ձեր մանդատը, թող գան այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն դրանով զբաղելու: Ավագանու հիմնական աշխատանքերից է օրենսդրական փոփոխությունների վրա  աշխատելը»:

Նա նաև ասաց. «Ամբողջ քաղաքապետարանն օրենքի դուրս չի գործելու: Մենք գործում ենք և միշտ գործելու ենք օրենքի սահմաններում: Այդպես է լինելու:

Իմ քաղաքապետ գալուց ամիսներ անց օրենքի մշակված  նախագիծն ուղարկվել է կառավարությունը, որը նախատեսում է, որ համայնքային և պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու:

Սա հստակ նախագիծ էր, որը կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Հ. Մարությանը նշեց, որ վարչական շրջանների ղեկավարներ կան, ովքեր ստիպված են եղել քանդել շինությունները և նրանց դեմ հարուցված է քրեական գործ:

«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ սկսած տարբեր տիպի պետական մարմիններից, վերջացրած դատարաններով:

Մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի և 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ, զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, բայց ուղղակի չեն կարողացել կանգնեցնել: Դա եղել է 7-8 օր առաջ:

Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ  է տեղադրվել, որոնցից երկուսը ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դրա դեմն առնել:

Սա մեծ, համակարգային, օրենսդրական, ուժայինների հետ կապված հարց է և այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շուտով շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»,-ասաց քաղաքապետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Գևորգ Պետրոսյան. Ո՞նց կարելի ա կոմունիկացիա տրամադրել ռազմագերի պահող թշնամի երկրին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Բարոյական չէ, հետպատերազմական շրջանում թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում 800 հազար դրամ»
Վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակները՝ մասնավորապես հաստիքային դրույքաչափերը։  Երևանի ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am
12:35
«Երևանի ՋԷԿ»-ում չարաշահումների գործը դատախազությունն ուղարկել է ՔԿ
Գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
Ադրբեջանի գործողությունների մեկ այլ ուղղություն, որ հստակ վարկաբեկման ու քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Աշխատանքներ են տարվում՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթները․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշման վերաբերյալ, որով դադարեցվում է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կոմունիկացիաների բացման ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր․ Փաշինյան
«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի...
Աղբյուր` Panorama.am
12:09
Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը
Եվրոպայի մի շարք քաղաքներում ջրհեղեղներ են։Կան մեծաքանակ զոհեր։Արդյո՞ք Երևանը քաղել է դասեր։Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ամեն քայլ ձեռնարկել՝ նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմին կանգնեցնելու համար․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
Աղբյուր` Panorama.am
11:55
Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողներն ինստիտուտ գնալու փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՍԱՏՄ. Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադամ Շիֆ․ Ադրբեջանի պատասխանատվության ժամանակն է
«Այն տեղեկությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, երեք հայ զինվորի սպանությունը և երկու...
Աղբյուր` Panorama.am
11:29
Փշատավան համայնքում շչակ է գործարկվելու
Հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ»...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տոկիո.Վանաձորցի բռնցքամարտիկ Դարչինյանը քառորդ եզրափակչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերը և անցավ հաջորդ փուլ։ Ճապոնիայի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
11:07
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին․ Ֆարհան Հակ
ՄԱԿ-ը «աճող մտահոգությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին, ներառյալ այսօրվա վերջին միջադեպը։...
Աղբյուր` Panorama.am
10:59
Կառավարության նիստի օրակարում ընդգրկված բոլոր հարցերը չզեկուցվող են
Կառավարության քիչ անց տեղի ունենալիք նիստի օրակարգում 34 հարց է ընդգրկված։ Բոլոր հարցերը չզեկուցվող են, դրանցից երկուսը վերաբերում են որդեգրմանը...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դադարեցրեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական ֆինանսական օգնությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
ԱՄՆ-ը Պետդեպը դատապարտում է սահմանին լարվածությունն ու հորդորում՝ վերադառնալ առարկայական քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
ԱՄՆ-ն դատապարտում է վերջերս բռնության աճը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով: Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել...
Աղբյուր` Panorama.am
10:42
Աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը
Հունիսին Դուբայի օպերային թատրոնում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգը, որը մեծ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Վարդան Հարությունյան. Իսկ մենք հպարտանում են, որ դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ
Կարևորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը։
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:20
«Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր
«Կասպերսկի» ընկերությունը 2020-ի մարտից մինչև 2021 թվականի հուլիսը COVID-19-ի թեմայով ավելի քան հինգ հազար խարդախ կայք է գրանցել և...
Աղբյուր` Panorama.am
10:06
Տիգրան Աբրահամյան. Տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից, բացի ՀՀ-ից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:00
ՊՆ. Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, մեկ զինծառայող վիրավորվել է
Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Հրապարակ». «Առաքելություն»՝ չգործող կուսակցություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». ՀՀ իշխանությունները ուզում են տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանցիները որոշ հատվածներում հարձակվել են ՀՀ սահմանի վրա, իսկ հայկական գերիշխող մի հենակետ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում և խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչև ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան. Պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». ԱԳՆ-ում աշխատակիցները դժգոհություն են հայտնել Արմեն Գրգորյանի նշանակման կապակցությամբ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}