Իշխանությունն անցել է իր «մուրճային» կամ «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը․ Արծվիկ Մինասյան
Իշխանությունն անցել է իր «մուրճային» կամ «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը։ Այս մասին ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի գործին։
«Պատահական չէ, որ հանրության մոտ փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք ուժեղ են, այնքան ձիգ ու ամուր են, որ կարող են նման էժանագին մեթոդներ կիրառել։ Այն ինչ կատարվում է այստեղ բացարձակ կապ չունի իրավունքի հետ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նա միաժամանակ ասաց՝ այն ֆարսը, որը շարունակվում է, փորձ է արվում հերթական անգամ իրավունքը դնել մի կողմ և փորձել տղայական մակարդակով զրույցներ տանել. «Այս գործընթացն իրավական պետության նկատմամբ ծաղր է»։
Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ որևէ խափանման միջոց ընտրելիս պետք է այն հիմնավորել, մինչդեռ, ըստ նրա, կալանավորումը համարվում է ամենածանր խափանման միջոցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքն իշխանությունների այդ վարքագծի առաջ չի ընկրկելու, առավել ևս՝ նահանջելու. Լիլիթ Գալստյան
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
- Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
- Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
- Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի ժամը 20։00-ին
- «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ