Ձեր քմծիծաղը բավական տգեղ է, հարիր չէ քաղաքապետին. Ավագանու «Իմ քայլի» անդամը՝ Մարությանին
«Պարոն Մարության, բազմիցս նկատվել է՝ երբ խոսում է մեր ավագանու անդամը և եթե ինչ-որ հարց ձեզ դուր չի գալիս, ձեր քմծիծաղը, կարծում եմ, բավական տգեղ է, ընդհանրապես հարիր չէ քաղաքապետին»,- ավագանու նիստում իր ելույթն այսպես սկսեց Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը:
Այնուհետև նա խոսեց Երևանում կառուցվող ինքնակամ շինությունների մասին: Ավագանու անդամը նշեց, որ ամեն օր նոր բնակելի տներ, կրպակներ են կառուցվում, սնկի պես աճում, որևէ մեկը դրանց դեմը չի առնում:
«Բացի այդ՝ Սայաթ-Նովայի վրա գտնվող ապօրինի մանսարդը, որի մասին բարձրաձայնվեց, որևէ բան չի փոխվել, հենց կողքի տունն ավելի մեծ մանսարդ է կառուցել: Տպավորություն է, որ իսկապես քաղաքում արվում է այն, ինչ ոնց ուզում է, ինչ ուզում է:
Դուք անընդհատ ասում եք՝ կառավարությունն այսպես, կառավարություն այնպես, մենք դիմել ենք, թվում է՝ կառավարությունը, Ազգային ժողովը, ավագանինները բոլորը մեղավոր են, անգործության են մատնված, բացի քաղաքապետարանի գործադիր մարմնից»,- ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:
Հայկ Մարությանն արձագանեց, որ իրենք գործում են, աշխատում են օրենքի շրջանակում խոերհրդակցություններ են անցկացնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը