Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում
Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որտեղ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվում էին հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի 2 ջրատար»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն ութ օր հրշեջ-փրկարարները պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ
- Արդեն հինգ օր Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարել չի հաջողվում
- Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
- Նուբարաշենի աղբավայրում փրկարարները հերթապահություն են իրականացնում
- Նուբարաշենում տվյալ պահին մոտ 3000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ
- Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են