Մեկը զանգել՝ ասում է, որ մի քանի օր է չի կարողանում անկողնուց դուրս գալ, մյուսն ասում է, որ անընդհատ լաց է լինում.Նալչաջյանը հետընտրական դեպրեսիայի մասին
«Սպասելի ու իրատեսական էր, որ նման ծավալի ընտրախտումներ պետք է լինեին, քանի որ իշխանության լծակների մոտ կանգնած ուժն իր բնույթով, կերպարով այնպիսին է, որ ուղղակի չի կարող ազնիվ ճանապարհով գնալ»,-«Հայելի» ամուլի ակումբում հայտնեց հոգեբան,«Զարթոնք» կուսակցության անդամ Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը նկատեց, որ ընտրության արդյունքների հրապարակումից հետո հասարակությունը հիասթափված և ընկճված է իրեն զգում, որի մասին տեղեկացել է դեպրեսիվ հոգեվիճակում հայտնված մարդկանց զանգերից:
«Մեկը զանգել ինձ ասում է, որ մի քանի օր է չի կարողանում անկողնուց դուրս գալ, մյուս ասում է, որ մի քանի օր է լաց է լինում ու չի կարողանում հանգստանալ»,- հայտնեց Նալչաջյանը և հավելեց, որ կա նաև այսպիսի իրավիճակ, երբ մարդիկ հոգեպես ծանր վիճակում են հայտնվել:
Ըստ նրա՝ մարդկանց այն վիճակի մեջ են գցել, որ նրանք կատարվող խարդավանքները, այն հեռանկարները որը կարող է լինել այս իշխանությունների ներկայությամբ, շատ անձնական են ընդունում:
«Մարդիկ այն հանգամանքն են շատ ծանր տանում, որ չնայած նրան, ինչ եղավ մարդկանց մի խումբ, այնուամենայնիվ, ինքնակամ գնացել և քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին»,- ասաց հոգեբանը, բայց և պնդեց, որ նման ծանր իրավիճակում էլ չպետք է լքել առաջնագիծը և պետք է շարունակել պայքարը:
Խոսելով ,«Զարթոնք» կուսակցության հետ մարզեր կատարած այցերի մասին՝ Կարինե Նալչաջյանն ասաց. «Կային երկու ծայրահեղ բևեռներ, որոնք իրենց ընտրությունը կատարել էին, կար փոքրաթիվ մարդկանց խումբ, որը ասում էր, որ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին և կային մարդիկ, որոնք հստակ կողմնորոշված էին Ռոբերտ Քոչարյանի օգտին»:
Նրա խոսքով՝առաջին բևեռում հեղափոխական իներցիան էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածում շատ ավելի գիտակից և բանական էին և վերջինները կարողանում էին բացատրել իրենց դիրքորոշումը:
Նկատելով, որ քաղաքացիների մեծամասնությունն, սակայն, քաոսի մեջ էին և չգիտեին, թե ում ընտրեին՝ հոգեբանը ասաց, որ ընտրարշավի համար ժամանակը շատ կարճ էր մարդկանց հետ խոսելու և կողմնորոշելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան