Նախընտրական քարոզչության ընթացքում Փաշինյանի կուսակցությունը ծախսել է մոտ 475 մլն դրամ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 14 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ծախսել է 474 924 880 դրամ։
Հունիսի 19-ի դրությամբ նման տվյալ է հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որը վերահսկողություն է իրականացնում նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ:
ՔՊ նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 476.8 մլն դրամ։ Նշենք, որ ընտրություններին մասնակից 25 քաղաքական ուժերից հենց Փաշիյանի կուսակցությունն է կատարել առավել մեծ ծախսերը։
Համեմատության համար նշենք, որ «Հայաստան» դաշինքը ծախսել է 330.9 մլն դրամ, «Պատիվ ունեմ»-ը՝ 274 մլն դրամ։
Հետաքրքիր է նախկիններին թալանի մեջ մեղադրող ու իրեն չթալանող համարող իշխող ուժին որտեղի՞ց այդքան գումար։
Համեմատության համար նշենք, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ծախսել էր ավելի քան 275 մլն դրամ։
Ամենաքիչը ծախսել է «Վերելք» կուսակցությունը՝ ընդամենը 91 հազար դրամ։
Աղյուսակը՝ ԿԸՀ պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ