Իրավունք 12:01 23/06/2021 Հայաստան

Վարդան Պողոսյան. ՔՊ-ն 71 մանդատի դեպքում չունի մանդատների 2/3-ը

«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ է իրականացվում, ապա ԿԸՀ-ն մի քանի որոշումներ ընդունելու իրավասություններ ունի»,- «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում ասաց սահմանադրագետ,  գործող Սահմնադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը։

Նա մանրամասնեց, որ ԿԸՀ այս որոշումներից մեկը կարող է լինել ընդհանրապես ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը, հանձնաժողովն իրավուքն ունի վերաքվեարկություն կազմակերպելու որոշում կայացնել այն տեղամասերում, որտեղ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս վերականգնել ընտրության իրական արդյունքները։

«Այսինքն, ԿԸՀ-ն ունի բազմաթիվ լծականեր ու իրավական հնարավորություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր որոշումը կայացնելու, որոնք վերաբերում են ոչ միայն թվաբանական եզրակացությանը, այլև գնահատելու իրավիճակը, խախտումների բնույթը»,- ասաց սահմանադրագետը։

Վարդան Պողոսյանը հայտարարեց, եթե հիմք ընդունեն ԿԸՀ կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 71 մանդատ, «Հայաստան»-ը ստանում է 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։

«Սա կազմում է ընդհանուր առմամբ 105 մանդատ։ Քանի որ այս երեք ուժերի միջև մանդատների բաշխման արդյունքում ՔՊ-ն ստանում է մանդատների 2/3-ից ավելին՝ մոտ 67 տոկոս, իսկ 2/3-ը 66.6 տոկոսն է, ապա ըստ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը, այսինքն այն ուժը, որը չի հաղթել ընտրություններում ներկայացվածություն ունենա Ազգային Ժողովում ոչ պակաս, քան մանդատների ընդահանուր թվի 1/3-ը։

Հետևաբար, նորից եմ կրկնում նախնական արդյունքների հիման վրա, «Հայաստան» դաշինիքին պետք է հատկացվի լրացուցիչ 2 մանդատ, մաթեմատիկորեն դա 1.5 է, բայց պետք է հատկացվի, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից»,- մանրամասնեց Վարդան Պողոսյանը։

Սահմանադրագետն ընդգծեց, որ այս պարագայում «պակաս» բառը խիստ կարևոր է, քանի որ նման  խորհրդարանում ՔՊ-ն կամ պետք է ունենա մանդատների ուղիղ 2/3-ը, այն նույնիսկ չպետք  էլինի 0.1 տոկոսով մեծ, իսկ ընդդիմության պարագայում մանդատները պետք է կամ հավասար լինեն 1/3-ի կամ կարող է մի փոքր ավելի լինել։

«Հիմա եթե մանեք ելնում ենք 105-2 մանդատից, ապա այդ պարագայում 71 ձայնը մեկ մանդատով արդեն պակաս է ունենալու 2/3 մեծամասնություն։ Քվեարկության արդյունքում մաթեմատիկորեն հնարավոր է, որ մեծամասնությունն ունենա 2/3, փոքրմասնությունն ունենա ուղիղ 1/3, և նման իրավիճակ էր 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Մենք դե յուրե ունենք 132 մանդատով խորհրդարան, որից 88-ը պատկանում էր ՔՊ-ին, 44-ը՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին։ 

Մաթեմատիկորեն 88-ը ուղիղ 132-ի 2/3-ն էր, 44-ը՝ 1/3-ը։ Հիմա 107-ի պարագայում, քանի որ այն չի կարող բաժանվել 3-ի բացարձակ թվերով, մնացորդ է լինում, ստացվում է, որ 71 մանդատը դեռևս չի հասնում 2/3-ի, իսկ եթե չի հասնում, դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա խորհրդարանում չի կարողանա Սահմանադրություն փոխել, իմպիչմենտի գործառույթներ իրականացնել, բոլոր այն լիազորությունները, որոնց համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը, ՔՊ-ն չի կարող իրականացնել արդեն իսկ հիմա։ 71 մանդատի դեպքում արդեն իսկ չի կարող»,- ասաց Վարդան Պողոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:07
Արմեն Աշոտյան. Ես պաշտոն չեմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նախօրեին կատարված նշանակումներին, գրել է. «Մանթո մի ընկեք։ Այսօրվա խայտառակաթունները....
Աղբյուր` Panorama.am
20:38
Հայ ուսանողուհիները Ջավախքի երեխաների համար «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիր են սկսել
2021 թվականի հուլիսի 19-ից Ջավախքի երեխաների համար մեկնարկել է նոր՝ «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիրը։Ինչպես փոխանցում է aliq.ge-ն․...
Աղբյուր` Panorama.am
20:32
Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում
Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող  20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համար
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը «ԼԻՆՔՍ»...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին․ Էդգար Ղազարյան
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ վարչապետի պաշտոնում նշանակել է հայ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Թալիբան շարժումը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
ԱՄՆ-ն կարծում է, որ Թալիբները պատասխանատու են Քանդահար նահանգում խաղաղ բնակիչների սպանդի համար
Աղբյուր` Panorama.am
20:14
Ադրբեջանը․կրկին կրակել է Երասխի և Կութի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Ավրորան» իր խորին ցավակցությունն է հայտնում Չո Լա Աունի ընտանիքին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  հայտարարություն է տաարածել ՝ 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Դավիթ Ավանեսյանը՝ «Ույպեշտ»-«Բազել» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ օգոստոստի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 26-օգոստոսի 1-ի դրությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:13
71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում
Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունը
Հուլիսի 31-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:55
«Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են․ՊՆ
Օգոստոսի 2-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հրաժարում մեղադրանքից և արդարացման դատավճիռ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատ ներկայացված դիմումով հայտնել էր, որ Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Կանաչ լույս Ձեր բիզնեսին․Ամերիաբանկ
Ամերիաբանկը  հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ահա թե ինչ է անհրաժեշտ` Ձեր բիզնես նպատակներն...
Աղբյուր` Panorama.am
18:24
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
18:24
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
18:10
Տոկիո-2020․ Հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի մասնակիցները
Որոշվել են Տոկիոյում ընթացող կանանց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Վճռորոշ խաղում Շվեդիայի հավաքականը կխաղա Կանադայի հետ:...
Աղբյուր` Panorama.am
18:03
02.08.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Forbes-ը Հայաստանը ներառել է 7 լավագույն ուղղությունների շարքում, ուր կարելի է այցելել չնայած կովիդին
Forbes պարբերականը ներկայացրել է ճանապարհորդությա 7 լավագույն ուղղությունները, ուր կարելի է այցելել՝ չնայած Covid-19-ի համավարակին։ Անցյալ...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23 508-ի
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 508-ով ՝ հասնելով 6 312 185-ի։ Այս մասին երկուշաբթի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իմունոլոգը թվարկել է երկար տևող COVID-19-ի երեք հետևանքները
Երկարատև  COVID-19 - ի դեպքում հնարավոր է բոլոր անոթների համակարգային ախտահարում։ Այն կարող է ազդել ուղեղի, սրտի և տղամարդկանց սեռական...
Աղբյուր` Panorama.am
17:52
ԱԺ նախագահի քվեարկությունը ընդհատվել է. Տառասխալ կա թերթիկում
«ԱԺ նախագահի քվեարկությունն ընդհատվել է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։...
Աղբյուր` Panorama.am
17:48
Պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին անազատության մեջ պահելու մասին
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, արձագանքելով ԱԺ նստաշրջանում ընթացող քննարկումներին, գրել է. «Եթե անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
«Քանի մենք այստեղ ենք, այս ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն»,-ելույթ ունենալով ԱԺ-ում՝ հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կյանքը երկարացնող մթերքներ
Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներն օգնում են մեծացնել կյանքի տևողությունը, հայտարարել են Բոստոնի Թաֆթսի համալսարանի և  Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրվել է G20 ֆորումին որպես հիմնական բանախոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես հիմնական բանախոս: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}