Շենգավիթում մեկ ամիս առաջ կատարված սպանության փորձը բացահայտվել է
«Շենգավիթ» բժշկական կենտրոն մայիսի 25-ի երեկոյան տեղափոխվել էր Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ: Ախտորոշվել էր հրազենային թափանցող վնասվածք։ Ժամը 19.30-ին այդ մասին հաղորդում ստացվեց ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Երիտասարդը բուժհաստատություն էր տեղափոխվել Բագրատունյաց փողոցից։
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց ու դեպքի վայր են մեկնել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։
Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բակում հայտնաբերվել է տուժողի «ԲՄՎ»-ն։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղել։ Դեպքի վայր եկան նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ, որոնք զննել են տարածքը։ Կրակված պարկուճներ չեն հայտնաբերվել։
Վարկած է առաջ քաշվել, որ ինչ-որ մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ։ Առաջ քաշված վարկածը հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաստատվել է։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց պարզվել է կասկածվողի ինքնությունը։ Երևանում բնակվող 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներ են սկսվել։
Հունիսի 5-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնաբերման միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք է տարվել:
Հունիսի 21-ին հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց