Այսօր հարյուրավոր հիվանդներ սպասում են իրենց պրոֆեսորին․ Գագիկ Հակոբյան
Պրոֆեսոր Չարչյանը, լինելով պատգամավորության թեկնածու, մեր սահմանադրությամբ իրավունք ուներ կատարելու քարոզարշավ։ Այս մասին Գլխավոր դատախազության մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց բժիշկ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը։
«Այդ քարոզարշավի ընթացքում չենք տեսել ոչ մի բռնության և հակապետական կոչ, ոչ մի ստիպողականություն, ոչ մի կաշառքի խոստում և հարկադրանք։ Ցանկացած թեկնածու իրավունք ունի իր ընտրողներին, այդ թվում՝ գործընկերներին, կոչ անել մասնակցել ընտրության։ Այդ կոլեկտիվում այն մարդիկ չեն, որոնց նա կարող էր ստիպել կամ կաշառել»,- ասաց բժիշկը։
Իր խոսքում անդրադառնալով քարոզարշավի ընթացքում մամուլի այն արձանագրություններին, թե ավտոբուսներով բերել են մարդկանց հանրահավաքների կամ ուսուցիչներին են ստիպել, որ գան, Հակոբյանն ասաց․
«Փառք Աստծո, Չարչյանը ոչ իր կոլեկտիվին ավտոբուսով է բերել միտինգի, ոչ էլ որևէ մեկին հետագայում պաշտոնը բարելավելու խոստումներ է տվել»։
Պրոֆեսորի կարծիքով՝ քանի դեռ դատարանի վճիռը չկա և հաստատված չէ մեղքը, ապա Արմեն Չարչյանը պետք է լինի ազատության մեջ։
«Թողեք գնա աշխատավայր, ստորագրություն վերցրեք՝ երկրից չբացակայելու, կամ տնային կալանք տվեք, բայց այդ մարդուն, դեռևս դատարանի վճիռը չկայացած զրկել տեղաշարժման իրավունքից, նաև հաշվի առնելով առողջական վիճակը, մարդկային չէ»,- ընդգծեց պրոֆեսորն ու շարունակեց․
«Այսօր հարյուրավոր հիվանդներ սպասում են իրենց պրոֆեսորին, քայլ արեք, այդ մարդուն թույլ տվեք գնա իր աշխատավայր և զբաղվի բժշկությամբ»։
Նա հորդորեց իրավական համակարգին մեծահոգություն դրսևորել, մարդասիրություն ցույց տալ, քանի որ նմանօրինակ իրավական գործերը հասարակության մեջ սեպ են խրում։
Հարակից հրապարակումներ`
- Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
- Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
- Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
- Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը կալանավորվեց
- Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
- Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր