Որոշ իմքայլականների՝ եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մասին սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում. Վրթանես քահանա Բաղալյան
Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է.
«Որոշ իմ քայլական պատգամավորների եկեղեցակաների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մասին բացահայտ սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում և պատրաստ է հանուն Հայրենիքի և Աստծո նահատակվել։
Եկեղեցականների հետ բացատրական զրույց անցկացնելուց և բռնաճնշումներ գործադրելուց առաջ լավ կլինի ՀՀ սահման ներխուժած «կիրթ» ալիևի ասքյարների հետ բացատրական աշխատանք տանեք մեր երկրի ինքնիշխան տարածքից դուրս գալու հարցով, զբաղվեք գերիների վերադարձով, Արցախի՝ ձեր ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհության արդյունքում հանձված տարածքների վերադարձով ու թշնամու վերահսկողության տակ անցած սրբավայրերի հարցերով։
Պետական բոլոր համակարգերի կառավարումը ձախողած ապազգայինները ջանադրաբար փորձում են եկեղեցու բնականոն կյանքն էլ խաթարել, բայց չեն հաջողելու»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռի ակնկալիքը նոր ձևավորվող իշխանությունից
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռի արձագանքը