«Հրապարակ». Դեռ վարչապետի պաշտոնը չի ստանձնել, բայց արդեն պաշտոններ է բաժանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մարզպետի 2 տեղակալներ է նշանակել, մեկն իմքայլական նախկին պատգամավոր, նախկին քննիչ Սերգեյ Ատոմյանն է, ով ընդգրկված չէր ՔՊ ցուցակում և մանդատը վայր դրեց ընտրություններից օրեր առաջ։ Իսկ դրանից մեկ օր անց մեզ հետ զրույցում վստահեցրել էր, թե ցուցակում չի ընդգրկվել իր կամքով, քանի որ ուզում է «մասնագիտական ոլորտ վերադառնալ»։
Երեկ հետաքրքրվեցինք՝ այդ երբվանի՞ց մարզպետարանը դարձավ ուժային կառույց, որ Դուք էլ վերադառնում եք մասնագիտականին։ Ատոմյանն ասաց՝ այս պահին այդպես է նպատակահարմար գտել։ Թե ինչու է մի քանի օրվա ընթացքում փոխել մտադրությունը՝ չասաց։ Ինչու՝ որովհետև ինքն էլ չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է նման որոշումներ կայացնում։ Նա կատարում է ընտրություններից առաջ թիմակիցներին տված խոստումները և առաջիկայում ցուցակից բոլոր դուրս մնացածներին գործի կտեղավորի, որ իր դեմ բողոքողների բանակ չձևավորվի։
Մյուս փոխմարզպետը Գևորգ Սիմոնյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսան, Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանի որդին։ Գյուղապետ հայրիկը մտերիմ է մարզպետի հետ և ընտրություններին իշխանության համար է աշխատել։ Մուրադյանի և փեսայի հարաբերությունները խզված են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը