Հիմա շատ մարդիկ կտեսնեն, որ ապագա կա, բայց դա Փաշինյանի համար է, ոչ իրենց. մեդիափորձագետ
«Ինձ մոտ նույն տպավարությունն է, ինչ 1996 թվականին, երբ որ հասկանալի էր՝ ընտրութունները կեղծված են ու կեղծված են բավականին բռի ձևով»,- ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով, օգտագործվել են կեղծելու բոլոր հնարավոր տեսակները՝ սկսած ընտրակաշառքներից, վերջացրած մատնահետքերի համակարգի վրա արտաքին ազդեցությունից ու շրջիկ խմբերով քվեարկություն, զինվորականների քվեարկություն։
«Այս բոլոր հնարավոր տարբերակները պետք է հերթով ուսումնասիրվեն։ Եթե չեմ սխալվում, հիմա «Հայաստան» դաշինքի շտաբը դրանով է զբաղված՝ հավաքել այս ամեն ինչը»,- ասաց Տ. Քոչարյանը։
Մեդիափորձագետի խոսքով, արվել են հոգեբանական ու տեխնոլոգիական ընտրակեղծիքներ։
«Օրինակ, հոգեբանական ազդեցություն ասելով նկատի ունեմ, որ զինվորականները կամ գյուղերում, որտեղ ՔՊ-ական գյուղապետեր կան, մարդիկ գնացել են ընտրության, իրենց տրցակներում 24 համարը չի եղել, մարդիկ վախեցել են ընտրական հանձնաժողովից ուզել «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկը»,- նշեց նա։
Նա նաև ասաց, որ քվեարկությունից հետո ռեպրեսիաներ են սկսվել։ Մեդիափորձագետի խոսքով, շատ մարդիկ, ովքեր քվեարկեցին Փաշինյանի համար, հիմա իրենց օբյեկտները քանդում են Երևանում, շատ մարդիկ կտեսնեն, որ ապագա կա, բայց Փաշինյանի համար է, ոչ իրենց համար։
Տիգրան Քոչարյանն ասաց՝ այս ամենով հանդերձ, որոշակի ռազմավարական ու մարտավարական սխալներ եղել են ընդդիմության մոտ՝ մի տեղ փորձի պակասություն, որոշակի մարդկանց մոտ հաղթած իրավիճակ էր։
Հարակից հրապարակումներ`
- Եղե՞լ է ընտրակեղծիք,թե՞ ոչ ,պատասխանատվություն պահանջելու եք թե՞ ոչ․ Սոֆյա Հովսեփյան
- «Ականատես» դիտորդական առաքելություն․ Ընտրությունների ամենատարածված խախտումները եղել են ուղղորդումները
- Պարզ է, որ Շուռնուխում նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող. Վարդան Ոսկանյան
- ՊՆ. Զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել
- Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ստացել է 100-ից ավելի ահազանգեր
- Թագուհի Թովմասյան. Սա կազմակերպված ընտրակեղծիք է
- Այս իշխանությունների այցեքարտը՝ սուտ, կեղծիք, զրպատություն. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ