Իրավունք 08:53 25/06/2021 Հայաստան

Դատախազությունն արձագանքել է Արմեն Չարչյանի պաշտպաններին

Երեկ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետ դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը համարել է կեղծ օրակարգ։

Դատախազության տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.

««Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես է դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը:

1. Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով:

Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝  նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում:

2. Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը:

Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ վերոնշյալ տեսաձայնագրությունը (որով, իբրև թե, ըստ պաշտպանության կողմի, հերքվում է Ա. Չարչյանի մեղադրանքը) լրատվամիջոցներով հրապարակվել է քրեական գործի հարուցումից հետո, և դրանում առկա խոսակցության տարբեր հատվածների բովանդակային հակասությունները՝ հանձնարավել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ օբյեկտիվ քննությամբ պարզել դրա արժանահավատությունը:

3. Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախնական կալանքին, ինչպես նաև խափանման միջոցի վերացմանն առնչվող դատախազության լիազորությունները հայեցողական չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ա. Չարչյանի պաշտպանների կողմից: Դրանք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ փախանման միջոց կալանքի ընտրության հիմքերի և պայմանների վերաբերյալ իրավանորմերով: Առաջնորդվելով դրանցով՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, մերժել է այն, ինչի վերաբերյալ որոշումը սահմանված ընթացակարգով ուղարկվում է պաշտպաններին:

Իսկ միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ քննությամբ ձեռք բերված ապացույցներն ինքնին փաստում են նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերի առկայությունը, ինչը նաև դատարանի համար էր հիմք հանդիսացել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելիս:

4. Որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում: Նախ՝ ներկա պահին Ա. Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

Երկրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ հիվանդության պատճառաբանությամբ նախնական կալանքից ազատվելու հարցը լուծելու համար կա հստակ ընթացակարգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ նման եզրահանգումը պետք է կատարված լինի համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից:

Ընդ որում, կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Թե՛ դատարանին, և թե՛ դատախազությանը պաշտպանության կողմից միջնորդությանը կից ներկայացված ընդամենը տեղեկանքում արձանագրված ախտորոշումն ընդգրկված չէ այդ ցանկում: Առ այսօր պաշտպանության կողմից նախաքննական մարմնին չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալի մոտ, հնարավոր է՝ առկա է կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություն:

Այդուհանդերձ, Ա. Չարչյանի մոտ նշված ցանկում ընդգրկված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալները քրեական գործով իրականացվող քննությամբ ձեռք բերվելու կամ պաշտպանության կողմից տրամադրվելու դեպքում անհապաղ կնշանակվի օրենքով նախատեսված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ քրեադատավարական օրենքով կլուծվի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցը»։

Վերջում հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:36
Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները․ «Երկիր Ծիրանի»
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կո՛չ ենք անում վաղը` սեպտեմբերի 21-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միջագետքի մեռած լեզուն կփորձեն վերծանել
Երուսաղեմի հրեական համալսարանի գիտնականները մտադիր են արհեստական ինտելեկտի միջոցով բացահայտել Միջագետքի հնագույն տեքստերի գաղտնիքները: Միր-24-գ...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղը մի քանի քայլերթ է լինելու, բոլորին հորդորում ենք միանալ․ Արմեն Գրիգորյան
«Երեկվանից Կառավարությանը ցույց ենք տալիս, թե ոնց է պետք նշել Անկախության տոնը»,- այս մասին Հանրապետության հրապարակում, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի հոր հավաքածուից 9 աշխատանք
Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի իր հայրիկի ինն աշխատանքները: Agence France-Presse-ի հաղորդմամբ, այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Երերույքի եզակի տաճարում առաջին անգամ բացօթյա դասական համերգ կանցկացվի
Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար
Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումար:...
Աղբյուր` Panorama.am
19:57
Վիետնամում ՀՀ դեսպանի հանդիպումը VUFO և VAFA անդամների հետ
Վիետնամում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատ նավ-թանգարանի վրա
Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատի վրա, որը ժամանակին դարձել էր աշխարհում առաջին ատոմային էներգիայի սարքավորում...
Աղբյուր` Panorama.am
19:35
Թալիբները խնդրել են «տղամարդկանց» պաշտոններում աշխատող կանանց մնալ տանը
Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմնակիցները քաղաքային համակարգում աշխատող այն կանանց, որոնց աշխատանքը կարող են կատարել տղամարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
19:22
Եթե գումար ունեին, թող կարգավորեին սահմանների ամրությունը․ Կարինե Այվազյան
«Կուզեի, որ այդքան ծախսեր չտրամադրվեր այս համերգին, քանի որ մենք ունենք վերքեր և շատ կարիքներ։ Մեր երիտասարդները ձեռքերը, ոտքերը թողելով...
Աղբյուր` Panorama.am
19:12
Իրանի ժամանակակից կինոյի օրեր՝ Հայաստանում
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությաՆ մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Իրանի...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր...
Աղբյուր` Panorama.am
18:52
Մետրոպոլիտեն թանգարանը բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար իր հավաքածուից կվաճառի 219 աշխատանք
Նորարարության հակառակորդները կարծում են, որ նոր կանոնները թույլ են տալիս թանգարաններին հավաքածուներին վերաբերվել որպես ակտիվներ, որոնք կարող են դրամայնացվել:
Աղբյուր` Panorama.am
18:44
Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների, հարազատների բողոքի ակցիան։ Նրանք հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
18:25
Բեքհեմի որդին նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սեպտեմբերի 4-ին Ռոմեոն...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ուրիխանյան. Անկախության 30-ամյակի առթիվ լավագույն բանը կլիներ թոշակառուներին հավելավճար տալը
Աժ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, Անկախության 30-ամյակի առթիվ լավագույն բանը...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հինգ հաց, կամ ինչու է հոգևորականությունը հեռու ժողովրդից
surbzoravor.am կայքում ներկայացված է Սերգի քահանա Բեգիյանի՝ «Հինգ հաց, կամ ինչու է հոգևորականությունը հեռու ժողովրդից»...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պերմի համալսարանում 6 մարդու գնդակահարածի հայրը պատմել է որդու մասին
Պերմի համալսարանում հրաձգություն կազմակերպած երիտասարդ Թիմուր Բեկմանսուրովի հայրը պատմել է որդու մասին: Այդ մասին հաղորդում է RT-ն իր...
Աղբյուր` Panorama.am
17:52
20.09.2021. «Հենակետ». Քարվաճառ ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունել է կառուցում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում
Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արմեն Սարգսյանը, ՔՊ-ականները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր. հայտարարություն
Մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ  Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ալբանիայի նոր կառավարությունը, որտեղ տղամարդիկ ևս ներկայացված են
Ալբանիայի նոր կառավարության կազմում կանայք գերակշռում են․ 17-հոգանոց կաբինետում 12-ը կանայք են։ Կառավարության կազմը հաստատվել է նախորդ ուրբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ալեն Ղևոնդյան. Դուք կռվելո՞ւ եք ձեր երկրի գոյության համար
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա...
Աղբյուր` Panorama.am
17:20
20.09.2021. Անհետ կորած զինծառայողների որոնումներն արդյունք չեն տվել
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։
Աղբյուր` Panorama.am
17:14
Գվինեայում բախվել են «RusAla»-ի մասնաճյուղի երկու բեռնատար գնացքները
Գվինեայում «RusAla»-ի Rusal CBK մասնաճյուղի բոքսիտին տեղափոխող երկու բեռնատար գնացքներ բախվել են իրար, ինչի հետևանքով մեկ մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սեպտեմբերի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում
Pfizer-ն այսօր հայտարարել է, որ իր COVID-19 պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում, և որ շուտով ԱՄՆ-ից թույլտվություն...
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիան և Ադրբեջանը աֆղան ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու գործընթացում են․ IRC
Զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}