Իրավունք 10:38 25/06/2021 Հայաստան

Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը

Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորված Արմեն Չարչյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը, արձանագանքելով գլխավոր դատախազության պարզաբանումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթացա դատախազության պարզաբանմանը կապված պ-ն Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։ Դրանում մասնավորապես նշվում է, հետևյալը՝ «պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով:

Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում»:

Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազությունը ընդունեց այն փաստը, որ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը որպես անհայտ աղբյուր չի կարող օրինական առիթ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն հորդորում ենք դատախազությանը չստել հասարակությանը թե իբր տվյալ դեպքում քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Դա բացարձակ սուտ է:

Տեղեկացնենք հասարակությանը, որ այն բանից հետո, երբ «Բաղրամյամ 26» տելեգրամյան ալիքով տարածվեց հայտնի ձայնագրությունը, ապա դրանից անմիջապես հետո մինչ դատախազի կողմից քննիչին հանձնարատություն ուղարկելը նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատուն զեկուցագիր ներկայացրեց ՀՔԾ պետի անվամբ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով կատարված հրապարակման մասով, որից անշիջապես հետո էլ կայացվում է։

«Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշում, որի մեջ բառացի նշված է հետեւյալը՝ «2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված Հայաստան դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»։

Հարգելի գործընկերներ վերը մեջբերվածներից ակնհայտ է, որ սույն պարագայում, որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները, քանզի նկատեցիք որ ոչ մի տեղ «  վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերում» կամ «ստուգողական գործողությունների արդյունքում» ձևակերպումներ տրված չեն:

Այո պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ իսկապես նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշված իրադարձության վերաբերյալ հրապարակումը, սակայն հարցը գիտեք ինչումն է, մինչ այդ հանձնարարությունը ուղարկելը, քննիչն արդեն իսկ անհայտ աղբյուրի հիման վրա հարուցել էր քրեական գործը։ Այսինքն դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցեսս է։

Հարգելի դատախազության գործընկերներ երբեմն սխալը ընդունելը իրոք արժանի է հարգանքի, Դուք գիտեք որ այս ամենը հանգեցնելու է պ-ն Չարչյանի արդարացմանը։
Առողջ եղեք»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:48
Գերմանիայի ԱԳՆ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Ադրբեջանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
21:29
Իրանն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպվածության պահպանման անհրաժեշտությունը
Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային բախումների շարունակման կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի կարևորությունը
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Աղբյուր` Panorama.am
21:08
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ «2021-ի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք
Վաղ առավոտյան Գորիս համայնքի բնակիչները նկատել են, որ իրենց անասունները չկան։ 31 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն անցել էին Սև լճի հարակից...
Աղբյուր` Panorama.am
20:37
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Անհապաղ վերադառնալ բանակցությունների
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ։...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 22-28-ի դրությամբ։ «Փոշու...
Աղբյուր` Panorama.am
20:22
Փոխվել են COVID-19-ի ախտանիշները
 COVID-19-ը փոխել է իր ախտանիշները: Այս մասին հայտնում է mk.ru-ն՝  հղում կատարելով Պսկովի մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կուբացի վեց գեներալների խորհրդավոր մահը
 Վեց բարձրաստիճան զինվորականներ, որոնք վերջին տասն օրվա ընթացքում խորհրդավոր կերպով մահացել են Կուբայում, հնարավոր է, որ մահացել են...
Աղբյուր` Panorama.am
20:04
Նռնակով զինված անձինք ներխուժել են Երևանի Ամիրյան փողոցում գործող վարկային ընկերություն․ՔԿ
2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի...
Աղբյուր` Panorama.am
19:41
Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություն է տեղի ունեցել․ԲԴԽ
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ  ԲԴԽ-52-Ն-15 որոշման համաձայն՝ ՀՀ Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության...
Աղբյուր` Panorama.am
19:25
Բոդրում քաղաքում հյուրանոցը տարհանվել է անտառային հրդեհի պատճառով
Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Բոդրումի շրջանում գտնվող հյուրանոցներից մեկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել․ Էրիկ Ալեքսանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով  նախաքննության ավարտվել է։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց,...
Աղբյուր` Panorama.am
19:03
ՀՀ-ն դեռ բնակարան է տալիս 1988-1992 թթ-ին Ադրբեջանից փախստականներին
1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվեցին բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հրաձգային ամբողջ վաշտին՝ հետմահու
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:40
Չորս երիտասարդի մեղադրանք է առաջադրվել ՝ գողության և խարդախության համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան...
Աղբյուր` Panorama.am
18:34
ԱԱԾ. Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն...
Աղբյուր` Panorama.am
18:24
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան Թվիթերի իր էջում անդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
18:15
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
ԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո էլ  ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները մտադիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ,...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՍԱՏՄ. «Բանդիվան Կաթ»-ի պանրի արտադրամասի կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև...
Աղբյուր` Panorama.am
17:16
29.07.2021. Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական...
Աղբյուր` Panorama.am
16:54
Շարմազանով. Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է
ՀՀԿ փոխնախագահ, մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
16:50
Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը որպես մեղադրյալ օգոստոսի 5-ին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի հադրութցիների համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նախարարը՝ գիտաշխատողներին. Ձեզ չթվա դուք ինձ պարտադրել եք այս հանդիպումը
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողները, որ այսօր բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}