15:59 25/06/2021 Հայաստան

Համագործակցության հուշագիր` «Կոնվերս» բանկի և ԿԳՄՍ նախարարության միջև

Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հուշագիր են ստորագրել կրթության և մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը հուշագրի ստորագրման ժամանակ շեշտել են նաև շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական կրթության զարգացման կարևորությունը, հուշարձանների պահպանության գործում համայնքային երիտասարդական խմբերի ներգրավվածությունը:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոնվերս» բանկին` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և նորարար նախաձեռնությունների համար. «Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից: Բարեփոխման փուլում գտնվող հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներում շեշտված են բնապահպանական և շրջակա միջավայրի ճանաչողության խնդիրները: Բնապահպանական, շրջակա միջավայրի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումն ամբողջապես համահունչ է պետական քաղաքականության առաջնահերթություններին»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով` նոր կրթական չափորոշիչներում մեծ տեղ է տրվում նաև սովորողի հմտություններին` զուգահեռաբար կարևորելով  արժեքների ձևավորումը` գիտելիքի ձեռքբերմանը համընթաց:

«Մշակութային արժեքների պահպանման կամ ցանկացած այլ ծրագրի հաջողության հիմքում կարևոր է ինչպես պետություն–մասնավոր գործընկերությունը, այնպես և առաջնահերթաբար համայնքային ներգրավվածությունը: Երբ սովորողը, երիտասարդն իր ձեռքով ծառ է տնկում իր համայնքի որևէ հուշարձանի հարևանությամբ,  նրա մոտ սեփականության զգացում է ձևավորվում, և հետագայում, վստահաբար, նա սրտացավորեն հոգ է տանելու դրա պահպանության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` ավելացնելով, որ հայրենաճանաչությունը քաղաքացու ձևավորման գլխավոր և կայուն հենքն է:

«Բնապահպանական և կրթության, այդ թվում՝ էկոկրթության զարգացմանն ուղղված աջակցությունը մշտապես եղել է «Կոնվերս» բանկի ուշադրության կենտրոնում: Այդ ոլորտում հաջողված նախագծերի իրականացման փորձ ունենք թե՛ առանձին, թե՛ տարբեր հասարակական, պետական կառույցների հետ գործակցության շրջանակում, քանի որ մասնավոր-հանրային-պետական եռաչափ կամ երկչափ համագործակցությունը տալիս է աշխատանքի ավելի լայն ու ընդգրկուն հնարավորություններ, հաջողված ծրագրերի իրականացման նոր հորիզոններ է բացում: Վստահ ենք, որ ԿԳՄՍ նախարարության հետ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ ու շարունակական: Ու դրա շնորհիվ մենք համատեղ ուժերով կստեղծենք երկարաժամկետ, արժեքավոր արդյունք»,- նշել է «Կոնվերս» բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Հուշագրով նախատեսվում է մարզային բնակավայրերի երիտասարդների էկոլոգիական կրթությանը, մշակութային հուշարձանների պահպանությանն ու հայրենաճանաչության խթանմանն ուղղված մի շարք համատեղ միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն ոչ ֆորմալ կրթության և մասնագիտական կողմնորոշմանը միտված մի շարք միջոցառումներ, կլինեն հանդիպումներ մշակույթի, սպորտի, գիտության ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձանց հետ:

Յուրաքանչյուր տարի 4-5 մարզում՝ հուշարձաններին, եկեղեցիներին հարող կամ հանրային այլ վայրերում կկատարվեն մաքրման և դրանց շուրջ կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն նաև բուհերի մասնագիտացված ֆակուլտետների ուսանողները: Կկազմակերպվեն փոխադարձ ճանաչողական միջմարզային այցեր, ինչպես նաև մասնակի կփոխհատուցվի 3 ակտիվ մասնակիցների բուհական և միջին մասնագիտական կրթության առաջին տարվա ուսման վարձը:

Նշված միջոցառումներում կներգրավվեն բանկի կողմից մրցութային հիմունքներով ընտրված և նախարարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների պետական հանրակրթական դպրոցները ( 9-12-րդ դասարանների աշակերտները):

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու է բանկը: Միաժամանակ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով ևս համագործակցելու պատրաստակամություն են հայտնում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}