Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ են նշանակվել
Արմեն Սարգսյանի՝ հունիսի 24-ի հրամանագրերով Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ են նշանակվել։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն.
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ներկայացված առաջարկությունները
Կարեն Գևորգյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: