Հասարակություն 18:13 28/06/2021 Հայաստան

Բժիշկ Սահակյան. Ի աջակցություն պրոֆեսորի մեզ են դիմում Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները

Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բժիշկները՝ պահանջելով ազատ արձակել հայտնի բժիշկ, «Իզմիրլյան կենտրոն» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։

Բժիշկ Սամվել Սահակյանը, որ օրեր առաջ գլխավոր դատախազության, կառավարության, արդարադատության նախարարության շենքերի դիմաց ընթերցեց այդ մարմիններին ուղղված նամակները, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ պատասխան չեն ստացել, բայց ակնկալում են գործողություններ։

«Թող օգնեն, որ մենք կարողանանք մեր գործով զբաղվել։ Այստեղ հավաքվածների թվում  պատերազմի մասնակիցներ կան, եղել ենք խրամատում, թաքցրել ենք, որ բժիշկ ենք, մի քանի օր անց պարզվել է, որ մեր կարիքը կա որպես բժիշկ, ինչից հետո մենք տեղափոխվել ենք խրամատից նկուղ»,-ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ պատերազմը խելագարության նման է, այդ օրերի մղձավանջն օգնում են մոռանալ իրենց ուսանողները, ապաքինվող հիվանդները։ Արմեն Չարչյանի կալանավորումը նորից խաթարել է գործընկերների անդորրը։ Սահակյանը խնդրեց  ազատ արձակել Չարչյանին, թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքի։

««Իզմիրլյան» ԲԿ-ն աշխատում է նույն լարվածությամբ, չի խաթարվել աշխատանքը։ Հետաքրիրք է, որ այսօր էլ Արմեն Չարչյանի դռան դիմաց հերթեր են գոյանում»,-ասաց նա։

Բժիշկները ՀՔԾ դիմաց իրավապահ մարմիններին հորդորեցին, հաշվի առնելով իրենց գործընկերոջ առողջական վիճակը, խափանման միջոցը փոխել։ Համարում են, որ Չարչյանը որևէ  անօրինական բան չի արել։

Վնասվածքաբան Համլետ Ստեփանյանը խոստովանում է, որ կյանքում առաջին անգամ բժշկի խալաթով փողոց է դուրս եկել, հույս ունի՝ արդարությունը կհաղթի։

«Թող արդարությունը հաղթի, մեր ուսուցիչը, պրոֆեսորը, որ Հայաստանի բացարձակ արժեքներից մեկն է, երևի չեք գտնի մի մարդ, որի հարազատին, բարեկամին բուժած չլինի։ Նրան անազատության մեջ պահելն անարդար է»,-ասաց բժիշկը։

Այսօր բժիշկների նամակի հասցեատերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է։

«Երեկվանից պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, որը չի կարող ազդեցություն չունենալ մեր՝ Հայաստանի բժշկական հանրության վրա։ Մենք վերջին ճիգերն ենք գործադրում մեծ սիրով ու հոգով բուժել հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ ի շահ ժողովրդի, բայց մեր ուժերը լքում են մեզ։ Բայց մենք չենք ուզում պարտվել։ Պարոն Խաչատրյան, խնդրում ենք, արեք ամեն բան, որ հիվանդության դեմ կռվում հաղթողը լինենք մենք։ Մեծահոգությունը հզորացնում է մարդուն, եղեք հզոր, արեք ամեն բան, որ պարոն Չարչյանը լինի ազատության մեջ։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, արդարադատությանը, մարդասիրությանը»,-նամակն ընթերցեց Սահակյանն ու նշեց՝ բժշկական համայնքը երաշխավորում է, որ Չարչյանը չի խոչընդոտի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց։

Նրանք նշեցին, որ իրենց զանգահարում են ու աջակցություն են հայտնում օտարերկրացի ակադեմիկոսներ, Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները, պատասխանում են, որ Հայաստանում արդարադատություն կա, մեծահոգություն ու չկա փոքրոգություն։

«Պարոն Խաչատրյան, այնպես արեք, որ մեզ խաբված չզգանք»,-ամփոփեց նամակի ընթերցանությունը բժիշկ Սահակյանն ու այն հանձնեցին ՀՔԾ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:59
Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները
Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։ «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:48
Առաջիկայում կհաստատվի ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամակցությունը
Առաջիկա մեկ ամսում ՇՀԿ անդամ երկրների ղեկավարներն օնլայն հանդիպում կանցկացնեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիի նախագահությամբ։ Օրերս ԻԻՀ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Աշոտյան. Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի Հայաստանի որևէ ղեկավար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում ու գրել. «Այս...
Աղբյուր` Panorama.am
15:31
Քրիստինա Վարդանյան․ Երևանի խնդիրը թթենին չէ․․․
Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:17
Շոլցը պատրաստվում է խոսել Պուտինի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայր Աթոռի աշխարհասփյուռ թեմերի գործուն մասնակցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախին տրամադրվել է 360 տոննա մարդասիրական օգնություն։
Աղբյուր` Panorama.am
14:55
Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիև
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիև՝ ի նշան Ուկրաինայի աջակցության։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։...
Աղբյուր` Panorama.am
14:39
Արցախի ՊՆ. ադրբեջանական կողմը 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ
Հունիսի 10-ին  Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և  ականանետ։ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ջերմաստիճանի նվազում, անձրև, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հունիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
14:24
Գլխավոր դատախազն այցելել է ՊՆ 2-րդ բանակային կորպուս
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Աշտարակ-Փարպի ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «VAZ-21011»-ը․ կան տուժածներ
Հունիսի 10-ին, ժամը 12։01-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Փարպի գյուղ գնացող...
Աղբյուր` Panorama.am
14:02
Զելենսկու նախկին խորհրդականը որոշել է իր հայրենակիցներին հույս տալ ադրբեջանցիների դժվար ձեռք բերած հաղթանակով
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր հիասթափված հայրենակիցներին թվիթերում չհուսալքվելու կոչ է արել՝ ...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ո՞րն է եղել Անկարայի հրթիռների գործարանում պայթյունի պատճառը
Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարել է, որ հրթիռների գործարանում պայթյունի պատճառ կարող է լինել պայթուցիկների արտադրության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արմավիրի երեք համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև
Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ...
Աղբյուր` Panorama.am
12:50
15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Գիշեր, որին այդքան սպասել ենք»
Այսօր  Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում կկայանա Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղը, որտեղ միմյանց հետ կմրցեն իտալական ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Կանանց աջակցման կենտրոն. Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ն արածել է հայտարարություն Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:14
Գևորգ Դանիելյան. Վերջ տվեք երեխայական խաղիկներին
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Վերջ տվեք երեխայական խաղիկներին, հիմա էլ, թե՝...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  10- ին  պարբերաբար կրակ են բացել ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին, քանի որ , նրա գնահատմամաբ,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը հայոց մեծ դարձի սկիզբ է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 34 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկի՝ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ամազոնի անտառներում մոլորված երեխաներին 40 օր անց գտել են
Ամազոնի անտառներում անհետ կորած չորս երեխաներին ողջ են գտել։  Նրանք փրկվել են, ինչպես ջունգլիների երեխաները։ CNN-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:49
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.31 դրամ` հունիսի 8-ի համեմատ արժևորվելով 0․13 դրամով։...
Աղբյուր` Panorama.am
10:36
Տոկիոյի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ
Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում թռիչքուղու վրա իրար են բախվել երկու ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արտադրական դժբախտ պատահարների մեծ եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
16:26 09/06/2023

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}