Քաղաքական 21:16 29/06/2021 Հայաստան

Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ շնորհակալություն հայտնեց 270 հազար քաղաքացիներին, որոնք իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքին։

«Մենք իսկապես ունենք շատ որակյալ ընտրազանգված, հպարտ եմ, որ արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը»,- ասաց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ արդյունքներն անսպասելի են եղել, քանի որ կանխատեսումներն այլ են եղել։ Նա նաև հայտնեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքների և խախտումների մասով դիմել են Սահմանադրական դատարան։

Ինչ վերաբերում է ընտրությունների յուրահատկություններին, ապա ՀՀ երկրորդ նախագահն առանձնացրեց մի քանիսը․

«Իշխանությունները գնացել են ընտրությունների՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ նույն  իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ և առողջ հասարակությունն այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրելու համար, ուղղակի տրամաբանական չէ։ Իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին։ Եթե նկատել եք՝ անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին։ Կարգախոսը եղել է ապագայի մասին, բայց ծրագրերում ապագայի մասին ոչինչ չկար»։

Հաջորդը յուրահատկությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, այն է,որ 2018 թվականին մարդիկ քվեարկել են ապագայի նկատմամբ մեծ հույսով, որ կլինի վերելք, որի շահառուները լինելու են հենց իրենք՝ ՀՀ քաղաքացիները։

«Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էր՝ չկար հույս ու հավատ ապագայի նկատմամբ։ Բոլոր հարցումները ցույց են տվել, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել հույս։ Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչի համար են ընտրում այս իշխանությանը։ Սա եղել է իռացիոնալ ընտրություն և այս ընտրությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրության։ Ուղղակի պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչն է դրդել այդ մարդկանց քվեարկել իշխող թիմի համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև ասաց, որ դաշինքի ընտրողների և իշխանության դաշինքի ընտրողների միջև կան ակնհայտ տարբերություններ։ Ուստի, ըստ նրա, պետք է ուսումնասիրել, թե ինչ մոտիվացիաներով է ժողովուրդը գնացել ընտրությունների։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար էր արտահերթ ընտրությունները, սակայն դա չծառայեց իր նպատակին։

«Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններ, թե ինչու ենք պարտվել, ինչու ենք զոհեր տվել։ Պատասխաններ չենք ստանալու, թե ոնց ենք կորցրել Շուշին և Հադրութը և այն կասկածները, որոնք եղել են՝ Ղարաբաղի դիմաց 5 մլրդ  գործարքի մասին, մնալու են մեր հասարակության մոտ իբրև լուրջ կասկածներ։ Այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում, արդոք կարող ենք ապրել Հայաստանում համերաշխ։ Ոչ և կրկին ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց, որ «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը հաղթահարելու համար։ 

Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմամբ՝ արտահերթ ընտրություններ կլինեն մեկ ու կես տարի հետո, քանի որ այս իշխանությունները խնդիրներ ստեղծող են, այլ ոչ թե լուծող։ 

«Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը։ Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը, 5000 զոհերի, Հադրութի ու Շուշիի կորստին։ Իրենց հանգիստ չենք  թողնելու, որովհետև իրենք չեն հասկացել այս ամենում իրենց մեղքը։ Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր և ինչպես է այս ամեն ինչը կատարվել։ Այս արհավիրքն ինչպես է կախվել մեր երկրի գլխին։ Սա արհեստածին պատերազմ էր և մենք սա ապացուցելու ենք»,- իր խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դարձել է ռադիկալ ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է ՀՀ օրենդրությունը։

«Վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն, քանի որ վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների էր գնում իշխանության հետ և այդ հավատի կորուստը մեծ է։ Մենք այսօր այդ հնարավորությունն ունենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
Առողջապահության նախարարությունը տարածել է տեղեկատվություն «Օմիկրոնի»-ի մասին։ Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները
Դրա մասին վկայում է աշխատակիցների մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերումը։
Աղբյուր` Panorama.am
20:00
Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար
Ամերիկյան Moderna ընկերությունն աշխատում է ավելի հզոր խթանող պատվաստանյութի վրա, որը կարող է ավելի լավ պաշտպանել մարմինը SARS-CoV-2...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցն առաջին անգամ հայր է դարձել
Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը, ով նախկինում զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը, առաջին անգամ հայր է դարձել։...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում սնված քաղաքացիների շրջանում...
Աղբյուր` Panorama.am
19:15
Գիտնականները հայտնաբերել եմ մարմնի բույրը, որը զայրացնում է կանանց և հանգստացնում տղամարդկանց
Գիտնականները պարզել են, որ մարդկանց մարմնից արտազատվող հեքսադեկանալը տարբեր ազդեցություն ունի տղամարդկանց և կանանց վրա: «Science...
Աղբյուր` Panorama.am
19:00
19-ամյա ​​Արթուր Գրիգորյանը հաղթել է դաշնակահարների միջազգային մրցույթում
Դաշնակահարների միջազգային մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 19-ամյա ուսանող Արթուր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
«Բիզնեսը խորին համոզմունք ունի, որ թունավորումներն իր գնած մթերքի հետևանքով են,հետևաբար իր անմեղության կանխավարկածն առաջ տանելու համար...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ում է զանգահարում և ում զանգերին է պատասխանում Մեծ Բրիտանիայի թագուհին
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ն ունի Samsung բջջային հեռախոս՝ «հակահաքերային կոդավորմամբ», որը նախատեսված է Նորին մեծության և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Աշխարհում առաջին կոստյումը՝ պատրաստված տղամարդու բեղերից
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կյանքից հեռացել է բրոդվեյական մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
ԱՄՆ-ում վախճանվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ բանաստեղծ, դրամատուրգ և բրոդվեյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:46
WhatsApp-ում ավելացել է նոր հնարավորություն
Հանրահայտ WhatsApp-ի վեբ տարբերակը ստացել է սթիքերներ ստեղծելու գործառույթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մենուա Սողոմոնյան. Փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում
«Յոթերորդ օրն է, մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի վտանգների մասին»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակի պատճառով եղարկվել է ավելի քան 30 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Մոսկվայի քաղաքային լրատվական...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք...
Աղբյուր` Panorama.am
16:06
Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Պուտինը շնորհավորել է КВН-ի 60-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և Հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ КВН-ը դեռևս պահպանում է իր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Քո շքեղ առանձնատան մի սենյակ տուր, ապրեմ
Արցախցի Իզաուրա Բալասանյանը, որ պատերազմի հետևանքով կորցրել է տունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի»
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՔԿ. Հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:31
Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործարանում
ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}