Քաղաքական 21:16 29/06/2021 Հայաստան

Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ շնորհակալություն հայտնեց 270 հազար քաղաքացիներին, որոնք իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքին։

«Մենք իսկապես ունենք շատ որակյալ ընտրազանգված, հպարտ եմ, որ արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը»,- ասաց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ արդյունքներն անսպասելի են եղել, քանի որ կանխատեսումներն այլ են եղել։ Նա նաև հայտնեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքների և խախտումների մասով դիմել են Սահմանադրական դատարան։

Ինչ վերաբերում է ընտրությունների յուրահատկություններին, ապա ՀՀ երկրորդ նախագահն առանձնացրեց մի քանիսը․

«Իշխանությունները գնացել են ընտրությունների՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ նույն  իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ և առողջ հասարակությունն այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրելու համար, ուղղակի տրամաբանական չէ։ Իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին։ Եթե նկատել եք՝ անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին։ Կարգախոսը եղել է ապագայի մասին, բայց ծրագրերում ապագայի մասին ոչինչ չկար»։

Հաջորդը յուրահատկությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, այն է,որ 2018 թվականին մարդիկ քվեարկել են ապագայի նկատմամբ մեծ հույսով, որ կլինի վերելք, որի շահառուները լինելու են հենց իրենք՝ ՀՀ քաղաքացիները։

«Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էր՝ չկար հույս ու հավատ ապագայի նկատմամբ։ Բոլոր հարցումները ցույց են տվել, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել հույս։ Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչի համար են ընտրում այս իշխանությանը։ Սա եղել է իռացիոնալ ընտրություն և այս ընտրությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրության։ Ուղղակի պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչն է դրդել այդ մարդկանց քվեարկել իշխող թիմի համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև ասաց, որ դաշինքի ընտրողների և իշխանության դաշինքի ընտրողների միջև կան ակնհայտ տարբերություններ։ Ուստի, ըստ նրա, պետք է ուսումնասիրել, թե ինչ մոտիվացիաներով է ժողովուրդը գնացել ընտրությունների։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար էր արտահերթ ընտրությունները, սակայն դա չծառայեց իր նպատակին։

«Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններ, թե ինչու ենք պարտվել, ինչու ենք զոհեր տվել։ Պատասխաններ չենք ստանալու, թե ոնց ենք կորցրել Շուշին և Հադրութը և այն կասկածները, որոնք եղել են՝ Ղարաբաղի դիմաց 5 մլրդ  գործարքի մասին, մնալու են մեր հասարակության մոտ իբրև լուրջ կասկածներ։ Այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում, արդոք կարող ենք ապրել Հայաստանում համերաշխ։ Ոչ և կրկին ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց, որ «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը հաղթահարելու համար։ 

Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմամբ՝ արտահերթ ընտրություններ կլինեն մեկ ու կես տարի հետո, քանի որ այս իշխանությունները խնդիրներ ստեղծող են, այլ ոչ թե լուծող։ 

«Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը։ Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը, 5000 զոհերի, Հադրութի ու Շուշիի կորստին։ Իրենց հանգիստ չենք  թողնելու, որովհետև իրենք չեն հասկացել այս ամենում իրենց մեղքը։ Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր և ինչպես է այս ամեն ինչը կատարվել։ Այս արհավիրքն ինչպես է կախվել մեր երկրի գլխին։ Սա արհեստածին պատերազմ էր և մենք սա ապացուցելու ենք»,- իր խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դարձել է ռադիկալ ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է ՀՀ օրենդրությունը։

«Վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն, քանի որ վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների էր գնում իշխանության հետ և այդ հավատի կորուստը մեծ է։ Մենք այսօր այդ հնարավորությունն ունենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}