Քաղաքական 12:49 02/07/2021 Հայաստան

Վարդան Բալյան. Հույս չունեմ, որ մեր պետությունն այսպիսի կառավարիչներով ունակ է և պատկերացնում է, թե ի՞նչ է պետք անել

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Ադրբեջանում բնակչության 80%֊ի ամսեկան եկամտի 55%֊ը սննդի, 25%֊ը՝ կոմունալ ծախսեր են։ Այսպիսի բազմաթիվ ցուցանիշներ, որոնք վկայում են, որ մեր հարևան երկիրը, նրա բնակչությունը նույնքան, գուցե ավելի աղքատ է, քան մենք։ Հատկանշական է, որ հետպատերազմյան շրջանում հարևան երկրում էական թանկացումներ են համատարած, այդ թվում՝ պարենային ապրանքների և կոմունալ վարձերի։

Կառավարության վերջին որոշումով թանկացրեցին գազը, որին անխուսափելիորեն հետևելու էր էլեկտրաէներգիան, և այլն։ 2009 թվականին սուբսիդավորվում էր մինչև 1700 խմ գազասպառումը բնակչության համար, որ վերանայման արդյունքում սահմանվեց 2200 խմ֊ի։

Հիմա սահմանվել է 1200 խմ,  ու այս որոշումը հանրային լայն քննարկման առարկա է դարձել ու բավականին լուրջ դժգոհության ալիք բարձրացրել։ Ըստ որում,  որպես բոլոր այս թանկացումների պատճառ նշում են այսպես կոչված «ազատագրված տարածքների» վերականգնման ֆինանսական ծախսերը, որոնք Ալիևը որոշել է կատարել ոչ թե իշխող վերնախավի թալանած միջոցների կամ ճամպրուկներով հերթ կանգնած ներդրողների, որ հերթական քարոզչական փուչիկ էր ընդամենը, այլ հասարակ աղքատ ադրբեջանցիների հաշվին։

Ու այս մասին սկսել են բարձրաձայն խոսել։ Հրապարակային քննարկումներ են սկսվել բազմաթիվ խնդիրների մասին, որոնք նախկինում շրջանցում էին, ինչպես, օրինակ, պետական բոլոր կորպորացիաների վնասով աշխատանքի և պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման։ Դիտարկվում է դժգոհության աճ էթնոտարածքներում, որին կանդրադառնամ առանձին։ Եվ այս ամենը սպասելի էր ու կանխատեսելի։

Պատերազմական հաղթանակը անխուսափելիորեն առաջացնում է էքսպեկտացիաների աճ հասարակ մարդկանց մոտ, որոնք Ալիևյան ռեժիմը հաստատ չի կարող և չի պատրաստում իրացնել համակարգային բարեփոխումների միջոցով։ Մեզ համար կարևոր երկու արձանագրում՝ Ալիևի վարչակազմը շատ ավելի ագրեսիվ է լինելու առաջիկայում և փորձելու է հանրային սպասումները կոնվերտացնել մեզ պարտադրվող զիջումների միջոցով։ Երկրորդ, Ալիևբեջանում դիտարկվում է ռեժիմի կողմից իշխանության կոերսիվ վերահսկողության թուլացումը կանխելու միտված քայլեր՝ կորերսիվ հավասարկշռության խախտումը բացառելու նպատակով։ Օրերս հայտարարվեց հանցագործների դեմ պայքարում անօդաչու սարքերի օգտագործման մասին, հանրային արձագանքը՝ իսկ ովքե՞ր են հանցագործները։ Այս պայմաններում, թող զարմանալի չթվա, էապես մեծանում են մեր հնարավորությունները այդ երկրում հանրային զարգացման ընթացքի վրա ազդելու։

Անկեղծ ասած, որևէ հույս չունեմ, որ մեր պետությունը այս վիճակում, այսպիսի կառավարիչներով ունակ է և պատկերացնում է, թե ի՞նչ է պետք անել։

Մեզ համար բացառիկ նպաստավոր իրավիճակ է զարգանում և ձևավորվում են անհրաժեշտ նախադրյալներ Ալիևբեջանի կազմաքանդման համար։ Ու մենք պարտավոր ենք գործել։ Այս ընթացքում արվել է ամենակարևորը՝ ձևավորվել է բարձրակարգ մասնագիտական֊փորձագիտական թիմ, ընթացքի մեջ են Միջէթնիկ կոմունիկացիաների միջազգային կենտրոնի ձևավորման աշխատանքները։ Ավելի հանգամանալից առաջիկա օրերին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ
Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու...
Աղբյուր` Panorama.am
00:25
Մասիսում ՔՊ-ն պարտվեց
Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ Այս մասին հայտարարվեց...
Աղբյուր` Panorama.am
00:24
Նախնական տվյալներով Աբովյան խոշորացված համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով Աբովյան խոշորացված համայնքում ձայների զգալի տարբերությամբ հաղթել է ԲՀԿ-ի ներկայացուցիչ Էդուարդ Բաբայանը։...
Աղբյուր` Panorama.am
00:02
Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվել է
Արարատի խոշորացված համայնքի Սուրենավան գյուղում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
00:01
Թումանյան համայնքում ՔՊ-ն պարտվեց
Թումանյան խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտվել է։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
23:59
ՔՊ-ն պարտվել է ավելի քան 10 համայնքներում
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է. «Այս պահի դրությամբ նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։...
Աղբյուր` Panorama.am
23:37
Ապարան համայնքում հաղթեց Կարեն Եղիազարյանը
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Հարգելի բարեկամներ ԱՊԱՐԱՆ համայնքում հաղթեց Կարեն...
Աղբյուր` Panorama.am
23:36
Վանաձորում ՔՊ-ն պարտվում է
Վանաձորի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Վանաձորի տարբեր տեղամասերից  ընտրությունների նախնական արդյունքներ է...
Աղբյուր` Panorama.am
23:15
Մի քանի համայնքներում «Զարթոնք»-ն առաջ է անցել ՔՊ-ից
«Զարթոնք» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է այն  համայնքերի տվյալները, որտեղ հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ....
Աղբյուր` Panorama.am
22:53
Կոտայքի մարզի ընտրական առերևույթ 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները հաղթում են ՔՊ-ին
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ընդդիմադիր 2 դաշինքները շուրջ 853 ձայնով հաղթում են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
22:25
Արմավիրում ընտրողների 79 տոկոսն ու ևս 577 մարդ մերժեց ՔՊ-ին, բայց այն ընտրվեց
Արմավիր քաղաքում առանց մրցակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց։ «Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արարատում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ապարանի մի քանի համայնքներում ՔՊ-ն պարտվել է
Ապարանի մի քանի համայնքներում առաջատար է «Կարեն Եղիազարյան» դաշինքը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Չկալովում ՔՊ-ն ընդամենը չորս ձայն է ստացել
Թումանյան խոշորացվող համայնքի կազմի մեջ մտնող Չկալով գյուղում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է։ «Թումանյան համայնք,...
Աղբյուր` Panorama.am
21:48
Մեծամորի 15/08 տեղամասում հաղթել է ՀՅԴ-ն
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Մրգաշատ գյուղի 15/08 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, մասնակիցների թիվը 1251 է, մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
36 խոշորացվող համայնքներում ՏԻՄ համասնական ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 42.48 տոկոսը։ ԿԸՀ հրապարակած տվյալների...
Աղբյուր` Panorama.am
20:58
Դատախազություն. Արձանագրվել է առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում
Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի 3 համայնքներում՝ Վանաձոր, Սպիտակ և Թումանյան խոշորացված համայքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների...
Աղբյուր` Panorama.am
20:57
Լարված վիճակ Պտղնիում. Առաջարկում են «տփել» նախկին պատգամավոր Արման Աբովյանին
Կոտայքի մարզի Պտղնի գյուղում տեղակայաված 29/40 տեղամասի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել։ Կուտակումների մասին բարձրաձայնող նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:54
Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել
Սևան խոշորացվող համայնքի մեջ մտնող գյուղերից երկուսում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում քաղաքացիներից ոչ մեկ քվեարկությանը չի մասնակցել։ ԿԸՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՔՊ համայնքապետերը կանգնում են տեղամասի ճանապարհին և հորդորում ընտրել իրենց ուժին. Նորայր Հակոբյան
«Խախտումները բազմաթիվ են։ Մեր դաշինքը մի քանի անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:17
36 համայնքերից 4-ում քվեարկությանը մասնակցել են ընտրողների կեսից ավելին
2 համայնքում մասնակցության ցուցանիշը 20 տոկոսից էլ ցածր է
Աղբյուր` Panorama.am
17:12
Արթիկում հարևան-բարեկամների ընտրություն է
Արթիկցիների դիտարկմամբ՝ այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները  ընտրողների պասիվությամբ աննախադեպ են: Քաղաքի փողոցներում չկար այն...
Աղբյուր` Panorama.am
16:43
Իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով փորձում է ամեն քայլի դիմել ՏԻՄ-երը ևս նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 37 համայնքից 19-ում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, և ընդդիմադիր դաշտից...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մամիկոն Ասլանյանի կարծիքով, քաղաքացիները քվեարկության չեն գնում վատ ճանապարհների պատճառով
Վանաձորի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քաղաքացիների ցածր ակտիվությունը պայմանավորում է եղանակային պայմաններով։ Հույս...
Աղբյուր` Panorama.am
15:55
«Ֆեյք» ահազանգի հիման վրա էին բերման ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին. Փաստաբան
Բերման ենթարկված «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու երեք թեկնածուև ևս մեկ անձ երեք ժամ ոստիկանական բաժնում պահվելուց հետո ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կուտակումներ Հաղթանակ գյուղի տեղամասի մոտ
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի ընտրատեղամասի մոտ կուտակումներ են: NEWS.am-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում երևում է, որ տեղամասի մոտ են...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
Քվեարկության մեկնարկից  վեց ժամ անց ՏԻՄ համամասնական ընտրությունների քվեարկության միջին մասնակցությունը կազմում է 20.75 տոկոս։ Առավել...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}