18:08 03/07/2021 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում. պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Ավելի քան տասը տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ ջանքերով, հանրապետության տարբեր մարզերում տան խնդիր է լուծվում: Գործընկերներն աջակցում են այն ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, չեն կարողանում ավարտին հասցնել իրենց կիսակառույցների շինարարությունը, բնակվում են վագոն-տնակներում կամ առհասարակ՝ ծածկի խնդիր ունեն:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընթացիկ տարում, ծրագրի թիրախային խմբում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքները: 2021թ.  բնակարանաշինության ծրագիրն արդեն մեկնարկել է. կողմերը ստորագրել են գործակցության պայմանագիրը և անցել ծրագրի հերթական փուլերին:   Գործընկեր կազմակերպությունների ղեկավար թիմերը շրջայցով եղել են Վայոց ձորում: Առաջին հանդիպումը կազմակերպվել է Արցախից Եղեգնաձոր տեղափոխված՝ Ղամբարյանների ընտանիքի հետ: 

Ղամբարյանների ընտանիքը քառորդ դար՝ քսանհինգ տարի, ապրել է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Հայկն ու իր կինը՝ Հասմիկը, այնտեղ էլ հանդիպել և ամուսնացել են, տուն-տեղ են ստեղծել, երեխաներ ունեցել: Վերջին պատերազմի ժամանակ, շատ ընտանիքների նման, Ղամբարյանները ևս ստիպված են եղել թողնել տարիների ստեղծածն ու տեղափոխվել Վայոց ձոր:
 
Որոշ ժամանակ վարձակալությամբ բնակվելուց հետո, Հայկը կարողացել է տուն գնել, որը տանիքի և ջերմամատակարարման համակարգի կառուցման խնդիր ունի: Ղամբարյաններին աջակցելու պատրաստակամություն հայտնած գործընկերները ընտանիքին ներառել են բնակարանաշինության ծրագրում:

«Դժվար է տուն կորցնելը: Դժվար է տնից տուն տեղափոխվելը: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կյանքը շարունակվում է, մենք էլ պիտի կարողանանք նոր ու ավելի ամուր հիմքեր ստեղծել: Տունը կարողացել ենք գնել, սակայն տանիքի ու ջեռուցման խնդիր ունենք», - ասել է Հայկը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:

«Երկրում ստեղծված իրավիճակն ու պատերազմի դաժան ձեռագիրը պատճառ դարձան, որպեսզի մեր ընկերությունը վերանայի իր ռազմավարությունը և ճկուն մոտեցում դրսևորի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի (ԿՍՊ) իրականացման հարցում:

Բնակարանաշինության՝ այս տարվա  ծրագրում ևս եղան որոշ փոփոխություններ: Մեր գործընկերների հետ ընդունեցինք կարևոր որոշում: Այն թիրախային խումբը, որին աջակցել ենք ավելի քան տասը տարի, դարձյալ չի անտեսվելու, սակայն կա նաև կյանքի բերումով կրկնակի հարված ստացած ընտանիքներին ամուր հենարան լինելու անհրաժեշտություն: Մենք լինելու ենք նաև Արցախից տեղահանված և անտուն մնացած ընտանիքների կողքին: Աջակցելու ենք սիրով, համբերությամբ և ձգտելու ենք տարածել դրական էներգիա: Մեզ բոլորիս դա շատ անհրաժեշտ է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջև այս տարվա պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախատեսվում է, որ հատկացված բյուջեով կկարողանանք աջակցել 84 ընտանիքի.  մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք 44 կիսակառույց տան շինարարություն և 40 տան վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքների մի մասի հետ աշխատանքներն արդեն սկսել ենք, մյուս մասը դեռ ընտրության փուլում է: Հույս ունենք, որ ծրագրի աջակցությամբ՝ ընտանիքները կհիմնավորվեն և ազգին ճակատագիր դարձած տեղահանումները այլևս չեն կրկնվի»,-  ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:






Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ դաշինքի և Ռուսաստանի միջև հակամարտությունից կխուսափվի
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նորվեգական NRK հեռուստաալիքին ասել է, որ մտավախություն ունի, որ ուկրաինական ճգնաժամը դուրս կգա...
Աղբյուր` Panorama.am
12:50
Արայիկ Հարությունյանն ու Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի նախագահը ստորագրել են համատեղ հռչակագիր
Դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին:
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտահրավերներն օրեցօր ավելանում են. Վահե Հակոբյան
«Մենք հիմա գտնվում ենք շատ դժվար ժամանակներում և մարտահրավերներն օրեցօր ավելանում են»,- Ստեփանակերտում «Լույս թունելի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ալի Ֆադավի. Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի հետ կապված իրադարձությունների մասին
Աղբյուր` Panorama.am
12:25
«Փոխվելով, սխալները ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք փոխել մեր ներկան ու երաշխավորել ապագա Արցախի համար»
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրվա առթիվ.
Աղբյուր` Panorama.am
12:20
Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ
Պարզվում են 2022թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Paradise hotel» հյուրանոցի մոտ տեղի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով
Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի»...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ռուսաստանից դեպի ԱՄՆ ուրանի, պարարտանյութերի և պալադիումի մատակարարումների ռեկորդային աճ է գրանցվել
ԱՄՆ-ն հոկտեմբերին Ռուսաստանից ներմուծել է 732,4 մլն դոլարի ապրանք, ինչը 2,2 անգամ ավելի է, քան սեպտեմբերին էր և գումարի առումով ռեկորդային է...
Աղբյուր` Panorama.am
11:51
Թուրքիան հայտնում է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ավելի քան 360 քուրդ զինյալի սպանության մասին
Նոյեմբերի 19-ին մեկնարկած «Ճանկեր-սուր» գործողության ընթացքում թուրքական բանակը Իրաքում և Սիրիայում սպանել է 364 քուրդ զինյալ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
11:38
Տիտեն մեկնաբանել է իր հեռանալը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Խորվաթիայի  հավաքականից պարտություն կրելուց հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
11:29
ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն ասել է, որ անհրաժեշտ նախադրյալների ստեղծման դեպքում Ռուսաստանը կարող է որոշել...
Աղբյուր` Panorama.am
11:20
Մարդու իրավունքների միջազգային օրն է
«Հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները»։
Աղբյուր` Panorama.am
11:16
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
ՌԴ ԱԳՆ. «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին
Տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնն արժանացել է «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին
Հայտարարվել են «Թատրոնի աստղ» միջազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրները:  «Արտասահմանում...
Աղբյուր` Panorama.am
10:52
Թուրքմենստանի նախագահը հայտարարել է ԱՊՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ծրագրերի մասին
Թուրքմենստանը կշարունակի ակտիվ համագործակցությունը ԱՊՀ-ի հետ:ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝...
Աղբյուր` Panorama.am
10:42
Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը ավարտված չէ. Թովմասյան
«Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ»:
Աղբյուր` Panorama.am
10:33
Ս. Նիկողայոս Զմյուռնացի սքանչելագործի հիշատակության օրն է
Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:
Աղբյուր` Panorama.am
10:24
ԵՄ-ն կոչ է անում կրճատել COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ պահեստների գերբեռնվածության պատճառով
Առողջապահության նախարար և ԵՄ Խորհրդում նախագահող Չեխիայի փոխվարչապետ Վլաստիմիլ Վալեկը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Եվրահանձնաժողովը պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:15
Դավիթ Սարապյանի՝ լեգենդար Դևի հիշատակի օրն է
«Տղերքը չեն մտել գերեզման. նրանք մտել են իրենց վերջին՝ հավերժական խրամատները, տղերքը մտել են իրենց դիրքերը և ընտրել իրենց պայքարի հավերժական ձևը»:
Աղբյուր` Panorama.am
10:07
Բրյուսելում ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխխոսնակը՝ 2022 թվականի աշխարհի առաջնության շուրջ կոռուպցիայի գործով
Եվրախորհրդարանի փոխխոսնակ Եվա Կայլին Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալել են աշխարհի ընթացիկ առաջնության հետ կապված կոռուպցիոն գործով։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել և մանիպուլացրել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր դեմ 2 քրեական գործ կա հարուցված
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». ՊՎԾ-ի ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն «բռի մեջ պահել» Սուրեն Պապիկյանին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
Նա «սև ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո
Աղբյուր` Panorama.am
09:56
«Հրապարակ». ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի կունենա ԱԺ նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս վերանորոգվում էր,...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Փաստ». ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում Սորոսի գրասենյակը
Երևանից մինի պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ «հարց լուծելու» ակնկալիքով
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Ովքեր են թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանի նոր թիրախները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը Ջերմուկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան
15:30 08/12/2022

Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}