Հրդեհ՝ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում
Այսօր ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում