Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Հայաստանի Արմավիր մարզի ք․ Արմավիրի Մշակույթի տանը բացվեց երրորդ «Ռուսական կենտրոնը»։
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ «Ռուսական կենտրոնը» հարուստ գրադարանով ինքնատիպ հարթակ է, որտեղ նախատեսվում է անցկացնել տարբեր սեմինարներ, հանրային դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ և, որ ամենակարևորն է, այստեղ կկազմակերպվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար: Կենտրոնի ֆինանսական աջակիցն է ՎՏԲ-Հայաստան Բանկը։
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի Արմավիր մարզի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
«Աջակցությունը մշակույթի և կրթության զարգացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության կարևորագույն ուղղություններից է: Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և հույս ունենք, որ կենտրոնն արդյունավետ զարգացում կունենա: Իսկ լավագույն ուսանողների առջև ՎՏԲ-Հայաստան Բանկը բացում է իր դռները Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում վերապատրաստման և ուսումնական պրակտիկայի մասնակցելու համար, ինչը հնարավորություն կտա նոր սերնդին գիտելիքներ ստանալ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն անձամբ շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ցուցաբերած աջակցության համար և խորհրդանշական նվեր շնորհեց պարոն Իվան Տելեգինին։ «Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն։ Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, ինչը կօգնի բարելավել լեզվի մակարդակն ու ամրապնդել ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասել է Վահրամ Կարապետյանը։
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցության՝ կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։
Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցներին հյուրերի կողմից շնորհվեցին երկամսյա կուրսերն ավարտելու հավաստագրեր: Երեխաները հյուրերին ներկայացրեցին բաց դաս՝ գեղեցիկ մատուցելով ստացված գիտելիքները։
ՎՏԲ բանկից հիշեցնում են, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է ք․Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ ք․Վանաձորում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
- Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ