Ռուս խաղաղապահների աջակցությամբ կառուցված ջրատարներով 14 բնակավայր ապահովվել է ջրով
Արցախի Հանրապետություն ռուս խաղաղապահների ժամանմամբ տեղի բնակիչներն իրենց անվտանգ ու հուսալի պաշտպանության տակ են զգացել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի որոշմամբ, շփման գծում տեղակայվել են 27 դիտակետ, որոնք ապահովում են բնակիչների և տրանսպորտի անվտանգ տեղաշարժը, բռնագաղթվածների վերադարձն իրենց տները:
«Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը իրականացրել է ավելի քան 2 հազար միջոցառում` կարիքավորներին բաժանելով 30,2 տոննա ընդհանուր քաշով առաջին անհրաժեշտության իրեր, պարենային ապրանքներ և դեղամիջոցներ:
Ռուս խաղաղապահներն աջակցել են 13 դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսմանը, ուր ավելի քան 6 հազար դպրոցական վերսկսել է ուսուցումը:
Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1500 բնակչի: Հիվանդանոցներն ու գյուղական բուժկետերը ստացել են 2810 կգ անհրաժեշտ դեղամիջոցներ, հակաբորբոքիչներ, վիրակապեր և այլ գույք: Ավելի քան 600 միավոր տարբեր բժշկական սարքավորումներ են հանձնվել քաղաքային հիվանդանոցներին:
Արցախի տարածքում խաղաղապահների աջակցությամբ վերականգնվել են ավելի քան 80 կմ էլեկտրահաղորդման գծեր, ավելի քան 30 տրանսֆորմատորային ենթակայաններ, ինչը հնարավորություն է տվել 63 բնակավայրերի ապահովել էլեկտրականությամբ:
Նոր ջրատարների կառուցման շնորհիվ 14 բնակավայր ապահովվել է ջրով:
Ավելի քան 1750 ուխտավոր ուղեկվցել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող եկեղեցական համալիրներ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի ռազմական ինժեներները և Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները չպայթած զինամթերքից մաքրել են 2165 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1892 շինություն՝ ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 25,640 պայթուցիկ օբյեկտ»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ::
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքում բնակվող նաև 30 բռնագաղթած ընտանիքի
- Ռուս խաղաղապահների միջնորդությունը ակտիվացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ երկխոսությունը․ Իգոր Կորոտչենկո
- Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել
- Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում
- Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունիի ջրատարի վերականգնման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների