Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ․ԱՆ
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը սկսել է Sputnik V -ի արտադրությունը
- «Sputnik V»-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է COVID-19-ից․ պատվաստանյութի մշակող
- Ներկրվել է 14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V»
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ից «տպավորիչ քանակությամբ» Sputnik V պատվաստանյութ կստանա
- Բրազիլիայի դեղագործական կարգավորիչն արգելել է Sputnik V-ի ներմուծումը՝ «լուրջ թերությունների» պատճառով
- Պուտինն ու Ասադը պայմանավորվել են Սիրիային Sputnik V առաքելու շուրջ
- Իրանում գործարկվել է «Sputnik V» պատվաստանյութի արտադրման հոսքագիծը
- Մայիսին կարող է գրանցվել «Sputnik Light» պատվաստանյութը
- Sputnik V՝ սրսկելու են, թե արտադրելու՝ պարզ չէ
- Թուրքական ԶԼՄ-ները հեռացրել են Թուրքիայում «Sputnik V»-ի արտադրությունը հաստատելու մասին հոդվածը
- Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
- Օնիշչենկո. Sputnik V-ով պատվաստումից հետո մահվան դեպքի մասին հոդվածը «Pfizer»-ի մեքենայությունն է