ՀՔԾ-ից դուրս ենք եկել ու դեռ հետագա զարգացումների մասին կանխատեսում չունենք․ Էրիկ Ալեքսանյան
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից։
«Առուշանյանը ձերբակալված չէ։ Հարցաքնվել է վկայի կարգավիճակով ՝ փաստացի կասկածանքի շուրջ։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ դա պարոն Առուշանյանի նկատմամբ դեռ վաղուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակություն։ Առհասարակ չենք ցանկացել որևէ առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ,քանի որ որևէ վստահություն չունենք նախաքննության այս մարմնի նկատմամբ»,- այս մասին «Panorama.am»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և հավելեց․
«ՀՔԾ-ից դուրս ենք եկել ու դեռ հետագա զարգացումների մասին կանխատեսում չունենք»։
Ինչ վերաբերում է փաստացի կասկածանքին, ապա փաստաբանը հայտնեց, որ խոսքը գնում է՝ իբր թե Առուշանյանի՝ այլ անձանց հետ, նախնական համաձայնության գալով, ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված գործի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
- Ապօրինի կերպով ձերբակալեցին Առուշ Առուշանյանին. Իրավաբան