ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ անդամների հետ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ:
ՀՅԴ-ի տարածած հաղոդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:
Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերադույն մարմնի նոր կազմը, մասնավորապես ընդգծել է իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:
ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է կուսակցության, ինչպես նաև Հայաստան դաշինքի մտահոգություններն ու գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայամանությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդծել է նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:
ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը մասնավորապես անդրադարձել է երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորել է Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:
Դեսպան Լինսին շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը: Նա նաև հայտնել է, որ մոտիկից հեևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին:
Հանդիպման մասնակիցները կարևորել են փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ