Աֆղանստանից բանակցությունների համար միաժամանակ Թեհրան է ժամանել չորս քաղաքական պատվիրակություն
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Ասիայի գլխավոր տնօրեն Ռասուլ Մուսավին հայտարարել է Աֆղանստանից Իրան ժամանած չորս պատվիրակությունների միաժամանակ ներկայության մասին, որոնց նպատակն է հանդիպել ԱԳՆ պաշտոնյաների հետ և կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ: Այս մասին գրում է Pars Today-ը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ռասուլ Մուսավին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Թեհրանը հյուրընկալում է խորհրդարանական մշակութային հանձնաժողովի պատվիրակությանը, Թալիբանի բարձրաստիճան քաղաքական պատվիրակությանը, հանրապետության բարձրաստիճան քաղաքական պատվիրակությանը և Աֆղանստանի քաղաքացիների նույնականացման գործընթացը վերահսկող բարձրաստիճան պատվիրակությունը:
Թալիբանի պատվիրակությունը Թեհրան է այցելել Իրանի իշխանությունների պաշտոնական հրավերով: Պատվիրակությունը գլխավորում է Շիրմոհամմադ Աբբաս Ստանիկզայը:
Աֆղանստանում անապահովության և քաղաքացիական պատերազմի վերսկսման հավանականությունը մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում:
Թեհրանն աշխատում է Աֆղանստանում ներգրավված կողմերի միջև խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները