«Դիզակի գույները» սիմպոզիումը Հադրութի փոխարեն անցկացվել է Ստեփանակերտում
Հուլիսի 5-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Դիզակի գույներ» նակարչական 4-րդ սիմպոզիումը: «Մշակութային Արցախ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արցախյան թանձր գույները կտավին հանձնելու հրավերն այս տարի ընդունել են 18 նկարիչներ: Սիմպոզիումի 6 օրերի ընթացքում նրանք շրջելու են Արցախով` ստացած տպավորություններն ու զգացողությունները հանձնելով կտավին: «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը տեղի կունենա
Հուլիսի 12- ին, ժամը 12:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում այցելուները կարող են դիտել ու գնահատել սիմպոզիումի ընթացքում ստեղծված գործերը: Մուտքն ազատ է:
«Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումը անցկացվում է 2017թ. Հադրութի շրջանում: Նախորդ տարիներին սիմպոզիումների ընթացքում ստեղծվել է ավելի քան 150 աշխատանք: 2020թ պատերազմի արդյունքում Հադրութի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ: Կտավների մեծ մասը մնաց Հադրութում: Փրկված 26 կտավներ այժմ մշտական ցուցադրության են ներկայացված Երևան քաղաքում՝ «ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնում։